Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են․ գրել է Ալիք մեդիան։
Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ.
Արգելվում է մարդկանց տեղաշարժը ինչպես ոտքով, այնպես էլ տրանսպորտով 21: 00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում։ Բացառություններ կլինեն Ամանորի նախօրեին `դեկտեմբերի 31-ին և Սուրբ ծննդյան նախօրեին` հունվարի 6-ին, Արգելվում է ուղևորափոխադրումը հանրային` այդ թվում միջքաղաքային տրանսպորտով: Մեքենաների դեպքում (ներառյալ տաքսիները) սահմանափակումներ չկան, Ռեստորաններն ու սննդի կետերը ամբողջությամբ անցնելու են առաքման ծառայության, Բոլոր վաճառակետերն անցնում են առցանց վաճառքի (բացառություն են սննդի վաճառակետերն ու կենդանիների կերի վաճառքի կետերը, դեղատները, անասնաբուժական դեղատները, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութները և մամուլի կրպակները), Գիտաժողովներ, դասընթացներ, մշակութային, ժամանցային միջոցառումներ թույլատրվում է միայն առցանց ձևաչափով, Բաց և փակ տոնավաճառները չեն գործի: Ագրարային շուկաները կշարունակեն գործել, Հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքների կազմակերպման համար։ Հիշեցնենք` Վրաստանում արգելված են մասսայական միջոցառումները, ռեստորաններն աշխատում են մինչ 22:00-ն։ Այս ժամից սկսած` նոյեմբերի 9-ից արգելված է դրսում մարդկանց տեղաշարժը (այդ թվում` մեքենայով)։ Դիմակ կրելը պարտադիր է այսուհետ նաև բաց տարածքներում (տուգանքը 20 լարի է, մոտ 6 դոլար)։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը