Նիդեռլանդներն առաջին հարվածն է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին
Նիդեռլանդների թագավորական ռազմաօդային ուժերի F16 կործանիչներն իրականացրել են առաջին ավիահարվածները Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին, հայտնում է The Washington Times-ը: Երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ անցած շաբաթ Նիդեռլանդների ռազմաօդային ուժերը 10 թռիչք են իրականացրել Սիրիայում ու արևելյան Իրաքում: Կործանիչները հարվածել են «մարտական դիրքերի, ռազմական տեխնիկայի ու ռազմավարական թիրախների»:
