«Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս, չեղավ, չեմ պատասխանելու»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանի տպավորությամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը պատրաստ է համագործակցության ոչ միայն նախորդ դաշինքի շրջանակներում, այլև ավելի լայն և խորը ձևաչափով: Սակայն հարցին, թե ինչ ձևաչափով է «Ժառանգություն» կուսակցությունը համագործակցելու Զարուհի Փոստանջյանի և մյուս նախկին ժառանգականների հետ, կուսակցության առաջնորդը պատասխանել է. «Մենք հայ ժողովրդին և հայոց աշխարհին տվել ենք Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Ստեփան Սաֆարյան և շատ այլ հայտնի անուններ, որի համար շատ հպարտ ենք: Նույն կազմով չենք շարունակի, բայց մեր դպրոցը կա և շարունակելու է սպասարկել հայ ժողովրդի և հայոց պետականության շահերը»: Կուսակցության ղեկավարի կողմից տեղեկատվական դադարի ռեժիմը խախտելուց հետո, հետաքրքիր էր, թե «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյա՞նն էլ է արդեն սկսել շփվել մամուլի ներկայացուցիչների հետ, թե դեռ քաղաքական արձակուրդում է: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո նա «Փաստին» ասել էր, որ ինքը մամուլի հետ շփումների անժամկետ դադար է հայտարարել և առաջիկայում որևէ քաղաքական հարցի չի պատասխանելու, ուստի հետաքրքիր էր, թե արդյոք սպառվե՞լ է դադարի ժամկետը: «Փաստի» հարցին ի պատասխան Արմեն Մարտիրոսյանը կրկին հաստատեց, որ դեռ քաղաքական արձակուդը չի ավարտվել և դեռ չգիտի, թե այն որքան կձգվի: Հարցին, թե գուցե այդ լռությունը պայմանավորված է կուսակցությունը լքելու հետ, քաղաքական գործիչը պատասխանեց. «Կուսակցությունում եմ, կուսակցությունից դուրս չեմ եկել, մի շարք քայլեր կան կատարելու, որոնց մասին Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է: Ինչ վերաբերում է ինձ, ապա ներկայում ես զբաղվում եմ մանկավարժական գործով, ինչով որ արդեն 22 տարի է զբաղվում եմ»: Դիտարկմանը, թե բուռն քաղաքական գործունեությունից հետո միայն մանկավարժական գործունեությամբ զբաղվելն արդյոք տխուր չէ՞, նա պատասխանեց. «Բացարձակ»: Ու թեև Րաֆֆի Հովհաննիսյանը մամուլի հետ զրույցում կիսվել էր «ՕՐՕ» դաշինքի ապագայի իր ներքին զգացողությունների մասին, սակայն Ա. Մարտիրոսյանը կտրուկ հրաժարվեց նաև այդ թեմայով որևէ տեսակետ հայտնել: «Դուք արդեն քաղաքական հարցեր եք տալիս: Չեղավ, չեմ պատասխանելու: Ես ասել եմ, որ քաղաքական հարցերին չեմ պատասխանելու: Ես քաղաքական արձակուրդի մեջ եմ, իսկ երբ այն կավարտվի՝ չեմ կարող ասել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Ի դեպ, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ հունիսի վերջին կուսակցության համագումար է անցկացվելու և, ամենայն հավանականությամբ, մոտ մեկ ամիս անց և՛ Արմեն Մարտիրոսյանը կխոսի, և՛ պարզ կլինի, թե առաջիկայում դեպի ուր կլողա «Ժառանգության» «առագաստը»»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am