«Գիշերվա 4-ին, 5-ին զանգ եմ ստանում, որ մենք դեմ ենք, չենք ընդունում այդ ձևակերպումը»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց․ վիճաբանություններ արցախյան ստատուս քվոյի շուրջ» թեմայով ՌԱՀԿ կենտրոնում սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց, որ պետք է ոչ թե հերոս կամ դավաճան փնտրել, այլ թե ժամանակակից աշխարհում ինչ է իրենից ներկայացնում հայաստանյան շահը։ Նրա կարծիքով՝ միշտ էլ եղել է բանավեճ, թե որքանով է Արցախի հարցը խանգարում Հայաստանի զարգացմանը, եւ առայսօր էլ շարունակվում է այդ բանավեճը։ Բանակցային գործընթացին անդրադառնալով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հարց ուղղեց, թե արդյոք Հորադիզը նույն ռազմավարական նշանակությո՞ւնն ունի ՀՀ-ի համար, որքան Նախիջեւանը, հնարավո՞ր է այնտեղ ստատուս-քվո ապահովել՝ հայկական շահերն ապահովելով հանդերձ։ Նա հիշեց, թե ինչպես է ձեւավորվել ՀՀ արտգործնախարարությունն անկախության հռչակումից հետո, ինչպես սկզբում ԱԳՆ-ն ուներ ընդամենը մեկ ֆաքս եւ վեց-յոթ նվիրված մարդ, որոնք ԽՍՀՄ-ից եկել, աշխատանքի էին ընդունվել որպես դիվանագետ։ «Մեր խնդիրը ոչ միայն պատերազմական վիճակում երկրի շահը ներկայացնելն էր, այլ ինստիտուտ ստեղծելը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նրա դիտարկմամբ՝ հետադարձ հայացքով կարող ենք ասել, որ Արցախի հարցը պետք չէր միջազգայնացնել։ Սակայն, եթե մենք չմիջազգայնացնեինք, ապա, ըստ նախկին արտգործնախարարի, միջազգայնացնելու էին ուրիշները։ «Մենք մտանք այն տիրույթը, որտեղ Հայաստանն ուներ վետոյի իրավունք։ Լավ թե վատ՝ ասում էին, որ պետք է բանակցեն ՀՀ-ն եւ Արցախը Ադրբեջանի հետ։ 1992թ․ փետրվարին, երբ ԱԳՆ-ն գրավոր ներկայացրեց Արցախը ճանաչելու իրավաբանական հիմնադրույթները, Դուք գիտեք, որ այն ավարտվեց հրաժարականով։ Գիշերվա 4-ին, 5-ին զանգ եմ ստանում, որ մենք դեմ ենք, չենք ընդունում այդ ձեւակերպումը»,- հիշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տարաձայնությունները հենց դրանից սկսվեցին այն ժամանակվա իշխանությունների հետ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am