Ես, կաստումս, գալստուկս ու ժամս. «սիմպո» թաղապետը իր էջը զարդարել է «սիմպոզիումներով»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Երեւանի ավագանու քարոզարշավի ժամանակ Մալաթիայի պուրակում իր տեղադրած «սիմպոզիումների» (կոմպոզիցիաներ նկատի ուներ) մասին ելույթներ ունեցած Արտակ Ալեքսանյանը եւս, ի թիվս այլ պաշտոնյաների, գրանցված է Ֆեյսբուքում: Ֆեյսբուքյան իր էջն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդի 29-ամյա թաղապետը զարդարել է աջ կամ ձախ պրոֆիլից արված իր լուսանկարների «սիմպոզիումներով»: Այդ լուսանկարներում թաղապետը գործնական կեցվածքով նստած է եւ ցուցադրում է իր թանկարժեք բրենդային կոստյումները, փողկապներն ու ժամացույցները: Թվով 17 այդպիսի լուսանկար կա նրա էջում: Ուշագրավ են նրա լուսանկարների մեկնաբանությունները՝ հիմնականում իգական սեռի ներկայացուցիչների կողմից: Տպավորություն է, թե թաղապետը գեղեցկության մրցույթի մասնակից է եւ նպատակ ունի Ֆեյսբուքում «լայքեր հավաքել»: «Մեր սիմպո թաղապետը, պաչիկ», «Նայեք՝ ինչ սիրուն ղեկավար ա ղեկավարում, տեսքը սենց պետք ա լինի, ոչ թե…», «Աշխարհի ամենասիրուն թաղապետը», «Համաձայն եմ, շատ լավն ա, մերն ուրիշ ա, բոլորից լավն ա», «Երիտասարդ, համեստ, կրթված, զարգացած, համ էլ գեղեցիկ»,- գրում են օգտատերերը, եւ ոչ մի խոսք նրա արած գործերի մասին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am