Նախարարությունում ժողովներ են անցկացվել, արգելել են աշխատակիցներին մասնակցել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ սպառնալով տուգանել

Փաստ օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող քաղաքական գործընթացները բավականին բուռն զարգացումներ են ունենում, որոնք գործող իշխանությունների համար դարձել են լուրջ գլխացավանք։ Արդեն երկու շաբաթ շարունակ Երևանում, իսկ վերջին մի քանի օրերին նաև մարզերում բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնց մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Այս հանգամանքը, մեր տեղեկություններով, իշխանության մեջ լուրջ մտավախություններ է առաջացրել։ Այս առիթով «Փաստին» որոշ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մեր աղբյուրի փոխանցմամբ, նախորդ շաբաթ մի քանի նախարարություններում ժողովներ են անցկացրել՝ իրենց աշխատակիցներին հորդորելով ոչ մի դեպքում չմասնակցել Ազատության հրապարակում ընթացող ցույցերին, թեկուզ և դրանք անցկացվում են աշխատանքային ժամերից հետո։


Ժողովականներին սպառնալից ասվել է, որ ցույցերը ՀՀ-ում ներկայումս արգելված են՝ պայմանավորված ռազմական դրությամբ, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կմասնակցեն, կտուգանվեն 400 հազար դրամի չափով։ Ի դեպ, մեր աղբյուրը փոխանցեց, որ արդեն նախարարությունների մի քանի աշխատակիցներ «բռնվել» են և տուգանվել, թեպետ միայն 10 հազար դրամի չափով։

Այսուամենայնիվ, մեր հավաստի տեղեկություններով, պետական գերատեսչություններում Նիկոլ Փաշինյանից, նրա ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից դժգոհները և ցույցերին ու զանգվածային միջոցառումներին մասնակցել ցանկացողների թիվը բավական մեծ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1294 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am