Ինչ փաթեթ էին բերել Շոյգուն ու Լավրովը Երևան ու Բաքու

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պնդմամբ` Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի վրա աշխատել են այն ստորագրած բոլոր երեք կողմերը։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հստակեցրեց՝ երկրի պետական հեռուստատեսության եթերում հեռարձակված հարցազրույցում։

«Տեքստի վրա աշխատում էինք երեքով՝ բնականաբար ես, Ալիևը և Փաշինյանը։ Այլ կերպ հնարավոր էլ չէր», - նշեց Պուտինը՝ հավելելով. «Ըստ էության, դա համաձայնություն էր երկու կողմերի միջև, իսկ Ռուսաստանը միայն միջնորդի դեր էր կատարում, ինչպես նաև, ըստ այդ փաստաթղթի, իր վրա էր վերցնում ուժերի խաղաղ տարանջատման պարտավորությունը»։ «Մենք հիմա հենց դրանով էլ զբաղված ենք, այդ իսկ պատճառով փաստաթղթի հեղինակ են հանդիսանում [այն ստորագրած] բոլոր երեք կողմերը», նշել է նա։

Ինչպես երևում է, Ռուսաստանն արևմուտքի կողմից գտնվում է լուրջ ճնշումների տակ՝ միայնակ գործելու, Թուրքիայի հետ նոյեմբերի 9-ին համաձայնության գալու և եռակողմ փաստաթուղթ ընդունելու համար:

Հիմա Մոսկվան ցույց է տալիս, որ պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ քննարկումներ ծավալել՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ, և ընդունված փաստաթուղթը ամենևին էլ միանձնյա չի հեղինակել, ինչպես մեկ շաբաթ առաջ իր իսկ հարցազրույցում Պուտինը ակնարկել էր՝ «Ի՞նչ կարդամ, ես եմ գրել»:

Հիմա արդեն Մոսկվան ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը, Բաքվում՝ Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցությունների ընթացքում նշեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք մեր խաղաղապահների, մեր ադրբեջանցի գործընկերների, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվորեն համաձայնեցնում ենք իրենց տները վերադարձող մարդկանց մարդասիրական կարիքները հոգալու ուղիները։ Խոսքը թե՛ քաղաքացիական ենթակառույցների վերականգնման և թե՛ տնտեսական ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է», ասաց Լավրովը՝ հավելելով. «Անկասկած, մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք երկար տարիներ, Ռուսաստանի հետ միասին ղեկավարում էին քաղաքական գործընթացը, կմիանան այս խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ի համաձայնագիրը և հիմնվելով այդ փաստաթղթի դրույթների վրա»։

Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ըստ Ռուսաստանի ԱԳ նախարարի, հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։

«Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը», - ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը վերահաստատել է Ռուսաստանի «աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին»: Հայտնի է, որ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում մասնավորապես, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, կոնորավիրուսի դեմ պայքարի և այլ ուղղություններով համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ ռուսական իշխանությունները Երևան էին ժամանել մեծ պատվիրակությամբ. Ռուսաստանի կառավարական պատվիրակության կազմում էին՝ ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, Ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:
Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-ռուսական վերջին բանակցություններում՝ կերևա մոտ ապագայում՝ ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության պայմաններին ծանոթանալուց հետո:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 14262 անգամ
Լրահոս
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am