«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը վարչական դատարանում բողոքարկում է ընտրությունների արդյունքները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի ինաուգուրացիայի նախնական օրն արդեն որոշված է՝ հունիսի 12, սակայն չի բացառվում, որ այն փոխվի։
Երդմնակալության արարողությունը, ըստ տեղեկությունների, չի տարբերվելու նախորդից, նորընտիր քաղաքապետի լանջաշղթան գցելու պատիվը կշնորհվի ավագանու ամենատարեց անդամին, որը, ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ կլինի Ժուռնալիստների միության ղեկավար, 86-ամյա Աստղիկ Գևորգյանը։ ԿԸՀ-ն, հիշեցնենք, անցած շաբաթ ամփոփեց Երևանի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ն կունենա 46 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանին»՝ 5։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը