Զիկա վիրուսի դեմ պայքարի համար հարկավոր է 56 միլիոն դոլար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլան է մշակել Զիկա վիրուսի դեմ պայքարում, հայտնում է Reuters-ը: Հաղորդվում է, որ վիրուսի դեմ պայքարի համար հարկավոր է 56 մլն դոլար: Պլանը ներառում է ուժեղացված համաճարակաբանական վերահսկողություն, պայքար մոծակների դեմ, պատվաստանյութի շտապ հետազոտություն: Հետազոտությունը պետք է որոշի, թե որքան ժամանակ է Զիկա վիրուսը ակտիվ մնում մարդու օրգանիզմում:
