Ուշացած որոշում

«Մենք ամենուրեք ուշանում ենք։ Ուշ ենք գլխի ընկնում, որ սխալ ընտրություն ենք կատարել, ուշ ենք հասկանում, որ պատերազմում պարտվում ենք, ուշ ենք հասկանում, որ մեզ խաբել են։ Ուշ ենք կողմնորոշվում, թե որն է ազգայինը, որը՝ ապազգայինը, ով է պետականամետ, ով՝ պետականաքանդ և այլն։

Շատ դեպքերում այդ ուշացումը լինում է ճակատագրական, և մենք կռվից հետո սկսում ենք բռունցքներ ճոճել ու անիծել մեր բախտը։ Իսկ ամենացավալին այն է, որ մեր շուրջը միշտ կան մարդիկ, որոնք մեզ զգուշացնում են, ահազանգում են, բայց մեր մեծամտությունը,ինքնասիրահարվածությունը, տգիտությունն ու հիմարությունը թույլ չեն տալիս ժամանակին լսել ու կեսճանապարհից սխալներն ուղղել։

Երեկ նման մի ուշացած որոշում էլ Սահմանադրական դատարանը կայացրեց՝ կասեցնելով մամուլի և ազատ արտահայտվելու իրավունքի անհամաչափ սահմանափակումները, որը կիրառել էր իշխանությունը պատերազմի առաջին իսկ օրվանից։ Խոսքը ռազմական դրության որոշման այն դրույթների մասին է, որոնց պատճառով մենք շուրջ 45 օր ստիպված էինք կեսճշմարտություն փոխանցել ընթերցողին՝ նրան թողնելով Արծրուն Հովհաննիսյանի վտանգավոր ու վնասակար ստերի հույսին։

Մինչդեռ այդ որոշման առաջին իսկ օրվանից մենք բողոքում-բղավում էինք, որ չի կարելի իրականությունը թաքցնել հասարակությունից, դա հղի է բազում վտանգներով։ Մեր ձայնը միայն մարդու իրավունքների պաշտպանը լսեց, այն էլ՝ բավականին ուշացումով, և դիմեց ՍԴ։ ՍԴ-ն էլ իր հերթին ձգեց որոշումը և միայն երեկ կասեցրեց այդ դրույթների գործողությունը։

Ընդ որում՝ սա հիմնական որոշումը չէ, այն ավելի ուշ կլինի, երբ այլևս ոչ մեկին պետք չէ։ Մեզ՝ բոլորիս, մի փոքր խիզախություն և աչալրջություն է պակասում, որ չվախենանք մեզ վրա պատասխանատվություն վերցնելուց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1227 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am