Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքներով ճանաչվեց Եվրոպայի լիգայի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ: Մխիթարյանը քվեարկության արդյունքներով ստացել է ձայների 42 տոկոսը: «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի լիգայի եզրափակչում 2:0 հաշվով առավելության էր հասել Ամստերդամի «Այաքսի» նկատմամբ: Երկրորդ գնդակը գեղեցիկ գոլով հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը:
