Պայթյուն Թուրքիայում. կան վիրավորներ
Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Մարդին քաղաքի գետնանցումներից մեկում պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը: Պայթյունի հետևանքով վիրավորվել է 4 մարդ, որոնց վիճակը գնահատվում է որպես չափազանց ծանր: Բոլոր վիրավորները Թուրքիայի քաղաքացիներ են:
