Տիմոշենկոյի խմբակցությունը դուրս է գալիս Գերագույն ռադայի կոալիցիայից
TASS գործակալությունը փոխանցում է,որ «Բատկիվշչինա» խմբակցությունը դուրս է գալիս Ուկրաինայի Գերագույն ռադայի կոալիցիայից,հայտնել Է կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն: Սկզբում Ուկրաինայի խորհրդարանում իշխող կոալիցիա էր մտել հինգ կուսակցություն՝ «Պյոտր Պորոշենկոյի դաշինքը», «Սամոպոմոշչը», «Բատկիվշչինան», Արմատական կուսակցությունը և Ժողովրդական ճակատը: Ավելի վաղ կոալիցիան լքել էր Արմատական կուսակցությունը: Այդուհանդերձ մնացած երեք կուսակցությունները դեռևս ձայների մեծմասնություն ունեն Գերագույն ռադայում: Փետրվարի 16-ին ռադան չկարողացավ պաշտոնանկ անել Արսենի Յացենյուկի կառավարությանը: Հանրապետության նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու բանաձևն ստացավ միայն 194 պատգամավորի պաշտպանությունը՝ պակաս հավաքելով շուրջ 30 քվե:
