Ովքեր փաստեր ունեն, թող հայտնեն՝ մենք էդ դավաճաններից ազատվենք

Հրապարակ օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունն այս օրերին լծվել են բանակն ու պաշտպանության նախարարին վարկաբեկելու «սուրբ գործին»։ Եվ որպես դրա առաջամարտիկ՝ առաջին պլան են մղել իրենց թիմի ամենավարկաբեկված եւ ամենախայտառակ գործիչներին։

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկը մի քանի օր է՝ վարկաբեկող հայտարարություններ է անում բանակի, ՊՆ-ի եւ անձամբ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին, ու թիմը լռելյայն աջակցում է նրան։

Ասում են՝ բազմաթիվ սկանդալային պատմությունների մեջ թաթախված այդ գործիչը պաշտպանության նախարար դառնալու ցանկություն ունի։ ՊՆ-ն արդեն մի քանի անգամ կոշտ արձագանքել է նրա հայտարարություններին, բայց դա որեւէ ազդեցություն չի գործել։ Երեկ ՊՆ-ի ու Դավիթ Տոնոյանի դեմ արշավին միացավ նաեւ գործող խորհրդարանի մեկ այլ «ուշագրավ» կերպար՝ իշխանությունների սրտի «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ՊՆ-ն համարելով կոռումպացված կառույց։
Այս թեմայով փորձեցինք մեկնաբանություն ստանալ նախ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամներից։ ԱԺ-ում միայն Արմեն Խաչատրյանին հանդիպեցինք, ով չցանկացավ մեկնաբանել որեւէ բան։ Զրուցեցինք «Իմ քայլի» մեկ այլ «հանրաճանաչ» պատգամավորի՝ Հայկ Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, մի քանի օր է՝ ձեր թիմակիցները քննադատում են պաշտպանության նախարարությանը, նախարարին, Դուք է՞լ եք համաձայն, որ նախարարը վատ է աշխատում, ՊՆ-ում կոռուպցիա կա։

- Դե, շատ հարցեր կան քննարկելու, պիտի մանրամասն սաղ դիտարկվի, ով թերացել ա, պետք ա բոլորն իրենց պատասխանատվության բաժինը կրեն պատվով։

- Արդյոք Քոչարյան Անդրանիկի եւ մյուսների հայտարարությունները չե՞ն արժեզրկում զինվորի, սպայի կերպարը, բանակը, այն էլ՝ այս իրավիճակում։

- Չէ, ի՞նչն ա արժեզրկող որ։

- Նա ասում է՝ «բանակ էլ համարյա չկա, դրանք զինված մարդիկ են»։

- Չեմ տիրապետում, ճիշտն ասած՝ չեմ հետեւել, չեմ կարա որեւէ բան մեկնաբանեմ։

- Բաբաջանյան Արմանն էլ ասում է՝ ՊՆ-ում կոռուպցիոն, մաֆիոզ կապերով կաշկանդվածներ կան։

- Դե, հենա թող օգնի, իրավապահների հետ աշխատի, ովքեր կոռումպացված են, թող բոլորը խստագույնս պատասխան տան։ Եթե կարա Բաբաջանյան Արմանն օգնի, նրանից շնորհակալ կլինեմ։ Միայն Բաբաջանյան Արմանը չէ, բոլոր նրանք, ովքեր փաստեր, հիմքեր ունեն, որ կոռումպացված պաշտոնյաներ ունենք ՊՆ համակարգում կամ այլ համակարգերում, խնդրում եմ՝ թող օր առաջ դրա մասին հայտարարեն, մենք էդ դավաճաններից ազատվենք։

- Դավիթ Տոնոյանի աշխատանքից Դուք՝ անձամբ, գո՞հ եք, նա պե՞տք է շարունակի պաշտոնավարել, թե՞ պետք է հեռանա։

- Հիմա խորը վերլուծություններ են գնում, որպեսզի բոլոր թերացումների հետ կապված՝ նաեւ կադրային փոփոխություններ, այո, լինելու են, ժամանակից առաջ չընկնենք․․․

- Դուք կուզեի՞ք, որ Քոչարյան Անդրանիկը դառնա պաշտպանության նախարար, քանզի ասում են՝ նման հավակնություններ ունի։

- Ես, ճիշտն ասած, չեմ լսել նման հավակնությունների մասին, չեմ ուզում էս պահին գնահատականներ տալ։

- Ընդդիմության հավաքների հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել, պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը եւ իշխանության փոփոխությունը։

- Թող պահանջեն։ Տեսեք, ամեն ինչի տակ պետք է հիմնավորում լինի։

- Հիմնավորումն այն է, որ պատերազմում պարտություն ենք կրել, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով մենք հողերը հանձնել ենք թշնամուն, նրան դավաճանության մեջ են մեղադրում։

- Էդ փաստաթուղթը, ես վերջերս ասացի, էլի ասեմ, էդ փաստաթուղթը իրանք 20 տարի կազմել են, բերել հասցրել են ստորագրման փուլին, ցանկացել են ստորագրել, Ադրբեջանը կոնկրետ հրաժարվել է։

- Շուշին ու Հադրութն էլ հե՞տը։

- Յոթ տարածքների վերադարձման մասին է խոսքը։ Բայց այն ժամանակ Ադրբեջանը չի համաձայնել, ըստ էության՝ նաեւ Շուշիի հարցն ա բարձրացվել։ Չեմ կարող մանրամասների մեջ խորանալ, թող ավելի լավ ա՝ իրենք էդ հարցերին պատասխանեն, որ 20 տարի բանակաշինությամբ ոչ զբաղվել են ու 20 տարի հասցրել են բանակցություններն էս վիճակին։

- Իսկ դուք 2.5 տարի ինչո՞վ էիք զբաղված, ինչո՞ւ չէիք շինում բանակը, շտկում դիվանագիտությունը։

- 2.5 տարում բանակաշինության մեջ ահագին աշխատանք ա արվել, որ էս պատերազմում կարացել ենք 44 օր դիմակայենք։

- 2.5 տարի շարունակ դուք բանակաշինության մեջ ներգրավված, Արցախն ազատագրած գեներալներին էիք դատում։

- Ո՞վ էր բանակաշինության մեջ ներգրավված։

- Օրինակ՝ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։

- Առաջիկայում լայն քննություն կգնա, ու կտենաք՝ ով պատասխան պետք ա տա, թող բոլորը պատասխան տան, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունները։

- Մինչեւ ե՞րբ եք շարունակելու մեղքը նախկինների վրա բարդել։

- Նախկինների վրա չեմ գցում, ներկաներն էլ պետք է պատասխան տան, ովքեր թերացել են։

- Իսկ ինչո՞ւ չեն տվել։

- Կտան։ Խնդրում եմ՝ Դուք էլ աշխատեք, Դուք շատ ուժեղ հետաքննիչ լրագրող եք, ճի՞շտ է, հետաքննող լրագրող եք՝ ավելի ճիշտ, խնդրում եմ՝ օգնեք մեզ, ասեք՝ այ, էս վարչության պետը, այ, էս դեպարտամենտի պետը, էսի պիտի բեսպիլոտնիկ ապահովեր՝ չի արել, էսի պիտի կապն ապահովեր՝ չի արել, էսի պիտի ռացիան ապահովեր՝ չի արել, էսի պետք ա զորքերի մոբիլ շարժը տիրապետեր՝ չի արել․․․

- Չեմ կարծում, թե պետական ապարատն իմ հույսին է մնացել, որ ես պետք է հետաքննեմ ու տեղեկություններ տրամադրեմ, հատկապես, որ ես այդ տվյալներին չեմ տիրապետում։

- Չէ, Ձեր հույսին չենք մնացել, մենք էլ ենք անելու, ես էլ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, ինչ տվյալ որ չեք կարողանա, ինձ ասեք, ես՝ որպես պատգամավոր, կփորձեմ Ձեզ օգնել։

 

դիտվել է 1306 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am