Մովսես Հակոբյանը պայթեցրեց Փաշինյանի փչած բոլոր փուչիկները

Գեներալ, Արցախի հերոս, ՊՆ արդեն նախկին տեսուչ Մովսես Հակոբյանը իր հրաժարականից հետո հրավիրված ասուլիսում պայթեցրեց այս իշխանության, ի մասնավորի Նիկոլ Փաշինյանի երկուսուկես տարվա փչած փուչիկը եւ կետ առ կետ թվարկեց, թե ինչի արդյունքում եւ ինչպես պատերազմից դուրս եկանք պարտված ու կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրած: Այսպիսով՝ կարեւոր արձանագրում առաջին՝ 2018-23 թթ. ԶՈՒ բարեփոխումների և սպառազինության, ռազմական տեխնիկայի արդիականացման պլանում նոր իշխանությունները, մասնավորապես, ՊՆ-ն փոփոխություններ է մտցրել, որով օպերատիվ օղակը՝ ԳՇ և ՊՆ անձնակազմի թվաքանակը 98 տոկոսով ավելացել է, փոխարենը կրճատվել է մարտավարական օղակը՝ կրճատվել է 5 գունդ։
Հակոբյանը վստահեցրեց, որ ԶՈՒ կատարելագործման պլանում փոփոխությունները կատարել են իրենից ծածուկ, թեև ինքը ռազմական խորհրդի կոլեգիայի անդամ է և առաջարկել էր, որ ճիշտ հակառակն անեն՝ մարտավարական օղակն ավելացնեն, օպերատիվ օղակը՝ կրճատեն։ Կրճատվողների թվում եղել է ամբողջ սպայակազմը՝ հրետանիով, ամեն ինչով, բացի զինվորներից։ Սրանք այն զորամասերն են, որոնք պետք է պատերազմի ժամանակ փոխարինեին այն զորամասերին, որոնք խնդիր ունեին։
«Բոլոր պաշտպանական շրջաններում, որտեղ պետք է ևս մեկ գումարտակ ձևավորվեր, մի-մի դասակ կրճատվել է բոլոր վաշտերից, և այսպես շարունակ, որը բերել է այսօրվա պատերազմի իրավիճակին։ Անգամ ջոկն է կրճատվել՝ ջոկի 11 հոգին սարքվել է 9՝ պատերազմի ժամանակ»,-ասաց Մովսես Հակոբյանը։
Արձանագրում՝ երկու. պատերազմում պարտվելու պատճառներից է եղել ղեկավարումը՝․ զինված ուժերի՝ խաղաղ պայմաններից պատերազմի բերելու և պատերազմի ընթացքում ղեկավարելը։Մեր բոլոր անհաջողությունները սկսվել են պատերազմի նախապատրաստման ընթացում՝ ասաց Մովսես Հակոբյանը։
Երրորդ՝ Սուտը: Հակոբյանի խոսքով՝ պատերազմի 44 օրում ստի տարածումը մեր երկիրը քայքայել է՝ հայտարարեց նա։
«Չափանիշ կա՝ սուտը չպիտի գերազանցի իրականության 30 տոկոսը, որը հակառակորդին կշեղի բուն էությունից, այնինչ մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը և դրանից են ծնվում բոլոր հարցերը»,- ասաց Մովսես Հակոբյանը:Նա նշեց՝ այն մարդիկ, որոնք կռվել են, չեն խոսում, որովհետև խոսելու ժամանակ չեն ունեցել։ Այն նկարները, որ ցուցադրումն են, թե պառկած սնվում են, դա պատերազմի դաշտ չէ, դա խորք է, պատերազմի դաշտում կերել են կռվելու ընթացքում։
Այս պարագայում հավաքված սննդի կազմակերպումը ևս նա հանցագործություն է համարում, որովհետև բոլորին հրահանգված էր, որ 2-3 հոգուց ավելի չհավաքվեն մի տեղ։
Հաջորդ արձանագրումը՝ 2016թ Ապրիլյան պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն որոշել էր, որ պատերազմը նոր ձևով էր լինելու և սկսվել էր ԶՈՒ զարգացման պլանը, որը կազմված է միջոցառումներից և սպառազինության ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանից։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ ձեռք էր բերվել Սմերչ կայաններ, Տորեր, Իգլա և վերբաներ, դրանք այն զենքերն են, որոնք կռվել են այս պատերազմում, պայմանագրերը կնքվել են 2016թ, ձեռք են բերվել 2017թ, բացառությամբ՝ ՏՈՌ-ի ղեկավարման համակարգի, որի մի մասը ձեռք է բերվել 2018թ․։
Նրա խոսքով՝ խնդիր էր դրվել ձեռք բերել մեծ քանակությամբ հրթիռներ, հրետանի, պլանը կար, 2018-2022 թթ զարգացման պլանով ևս երկու դիվիզիոն Տոռ։
«Ընդ որում՝ այդ պլանը վերացական չի եղել, այդ պլանում գրված է եղել, թե գումարը որտեղից է վերցվում, գումարը կար արդեն, դա ցանկությունների պլան չի եղել, պետք է ձեռքբերվեր ևս մեկ դիվիզիոն Սմերչ՝ իր մարտալրակազմով, պետք է կատարելագործվեր Իսկանդերի համակարգը, պետք է ձեռք բերվեր կոռնետներ և մեծ քանակությամբ զինամթերք։ Փոխել են գործող պլանը, ձեռք են բերել ՍՈՒ-30, ԶՈ-2522 և հետագայում նաև Օսաններ։ Հիմա հարցրեք՝ քանիսն է դրանից կրակել, ոչ մեկը»,- ասաց նա՝ նշելով, որ ձեռք են բերել, որովհետև չգիտեին, թե ինչ է պատերազմը։
Հակոբյանը նշեց, որ «Սու-30» -ի ձեռռք բերման համար դեռևս 2016թ-ին էին իրեն փորձում համոզել, բայց ինքը մերժել է, հիմնավորել, թե ինչու դա մեզ պետք չէ, ուստի՝ այսօրվա իշխանությունը չի կարող հերքել, որ ինքը ձեռք է բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերք իրենց չեն վաճառելու։
«Այն զինամթերքը, ինչի համար ձեռք է բերել, որ գովազդում են, որ դա օդ- հրթիռ կարող է կիրառվել, ապա Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրին վաճառել և այդ պատճառով էլ մեր «Սու»-երը գտնվում են առանց զինամթերքի»,-ասաց նա։
Գեներալ- գնդապետը հայտարարել է, որ «Տոռ»-ի գումարով «Սու» են առել, հիմա կարող են «Տոռ» առնել, ինչին ի պատասխան ասել են, որ «Տոռ»-ի պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարողանում ենք բերել։ Հակոբյանը պնդել է, որ դա սխալ է և պետք է ձեռք բերել արդիական սպառազինություն` իմանալով, որ այսօր «ՕՍԱ»-ի հրթիռ չեն արտադրում, փչանալու դեպքում չեն կարող սարքել։
Պատերազմի երրորդ օրը վարչապետը հրաման է տվել ՀՀ զինված ուժերին կանգնեցնել զորամիավորումների լրահամալրումը: Այն պաշտոնյաները որոնք հստակ գիտեն, որ այս գործառույթը չիրականացնելու համար պատասխանատվության են ենթարկվելու այս հրամանը ձայնագրել են և ինչպես Մովսես Հակոբյանը վստահեցրեց՝ այդ ձայնագրությունը կա: Ըստ Հակոբյանի, ամսի 30-ի դրությամբ Արցախն իրականացրել է իր համալրման պլանի 78 տոկոսը, Հայաստանը՝ 52 տոկոսը։
Ասաց նաեւ, որ մարտերը կառավարելու շտաբ թույլ չեն տվել մտնել նախկին բայց լեգենդա զինվորականներին, Արցախի հերոսներին, բացառությամբ Սեյրան Օօհանյանի: Չնայած դրան բոլորն էլ լոկալ մարտեր են կազմակերպել: Փոխարենը զինվորական բունկերում է գտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, թե ինչու, ինչ կարգավիճակով, դա արդեն այլ նյութի թեմա է:
Մովսես Հակոբյանը նկատել է նաեւ, որ այս իշխանության ժամանակ բանակի բարեփոխումների մասին խոսակցությունները ,ցավոք, զինվորի կյանքը լավացնելու, հեշտացնելու մասին է եղել, մինչդեռ բանակն այդպիսի կառույց չի, բանակում պետք է քրտնես, տանջվես, որ կարողանաս հաղթանակ կերտել, որ չզոհվես։ Բանակը հաղթելու արվեստ է սովորեցնում, ոչ թե չէ՝ սնվելու կամ լավ ապրելու։ Որքան էլ տարակուսելի է, Մովսես Հակոբյանի բացահայտումներից հետո, նրան հրավիրել են ՀՔԾ։ Եվ սա կոչվում է պետություն։ Ցանկացած, նորմալ երկրում, այդպիսի ասուլիսից հետո, իրավապահները գործ կհարուցեին, զուտ ներկայացված փաստերի կապակցությամբ, և մինչ քննության ավարտը, վարչապետի լիազորությունները կկասեցվեին, ամենայն հավանականությամբ, շուտով նրան կալանավորելու որոշմամբ։ Բայց, մեր երկրում ինչպես հասկանում եք այս բոլորը Փաշինյանի գրպանային աշխատողներն են:

Անի Սահակյան

դիտվել է 4398 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am