Ինչ աստիճանի պետք է ատես ղեկավարածդ պետությունը և ինչ աստիճանի աթոռապաշտ ու մորթապաշտ լինես , որ Հանրապետության հրապարակում կապիտուլյացիան փառաբանող անհայրենիք տհասների հավաքես։ Երեկ ՀՀ մտահոգ քաղաքացիներն ամենուր այս հարցն էին տալիս, հասցեատերը, բնականաբար, Արցախը կապիտուլացիայի ենթարկած Նիկոլ Փաշինյանն է, ով երեկ անհասկանալի, անհայրենիք զանգվածի կենտրոնացրել էր Հանրապետության հրապարակում եւ ավտոմատներով զինված ախրանայի <կոլցոյում> պախկված վայելում էր այդ խաժամուժի աջակցությունը: Այո, նրանք շատ չէին, զինվորական համազգեստ հագած այդ տգետ զանգվածը՝ հեռու հայրենիքի ընկալման եւ հայրենասիրության գաղափարից, եկել էր ասելու, որ լավ է արել, Արցախը հանձնել է թշնամուն, մեկն իր դավաճան վարչապետից ավելի բարձր էր գոռում, որ Շուշին արժեք չունի ու եթե դրա հանձնմամբ կարելի էր մեկ կյանք փրկել, ապա ազգովին պետք է մատաղ լինենք կապիտուլատորի ոտքերի տակ: Երրորդն էլ իր դավաճանական անտեղյակությամբ գոռում էր, թե եղբոր տղան դեռ չի էլ իջել Հադրութից, ուզում էր ապացուցել, որ իրենք՝ այդ խաժամուժը ֆեյք չէ, իրենք հայրենիքի իրական մարտիկներ են: Մարդը նույնիսկ տեղյակ էլ չէ, որ Հադրութը արդեն մեկ ամիս է թուրքի ձեռքում է եւ իրենց պաշտոոլին կապիտուլացիոն ակտով դա ամրագրել է: Չէ, դուք պատկերացնում եք երկրի գերագույն դավաճանի աթոռապաշտության աստիճանը, աշխարհի ո՞ր երկրում է հանրահավաք եղել՝ ի պաշտպանություն կապիտուլյացիայի։ Այս մադն այնքան անադեկվատ է դարձել, որ չի էլ հասկանում՝ երբ զինվորական հագուստ հագցրած մարդկանց բերում եւ երկրիդ սրտում կանգնացնելով ստիպում է, որ որիեն շնորհակալություն հայտնեն իր կապիտուլացիայի համար, վերացնում , ջնջում է պետությունը,աշխարհի առջեւ ազգին զրկում մի փոքրիկ հայրենիք պահպանելու բոլոր շանսերից: Ո՞նց կարող է զինվորականի հագուստով մարդը կապիտուլյացիան գովերգի և վախենա մահից։ Փաշինյանի բեմադրած այս հանրահավաքը ոչնչացնում է մեր բանակի, այն է՝ մեր պետության լեգիտիմության վերջին բեկորները: Այս մարդկան բերել էին, որ պարտվածի խարան կախեին մի ողջ ժողովրդի վզից, դա ձեզ չի ստացվելու, ովքեր ծափ են տալիս կապիտուլատորին, նրանք էլ կարժանան նրա ճակատագրին, իսկ պատմությունը լավ գիտեք, թե ինչ է անում դավաճանների հետ:
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը