‹‹Գայանե Մանուկյանի հետ կապված դատական գործը հետաձգվեց տեխնիկական խնդիրների պատճառով›› (տեսանյութ)

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանի, 4news.am լրատվական կայքի դոմեյնի սեփականատեր Լիլիթ Հովակիմյանի, ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանի և լրագրող Արթուր Հայրապետյանի դեմ ներկայացրած հայցով դատական գործընթացը: Դեռ ամիսներ առաջ 4news.am լրատվական կայքը գրել էր, որ Լոս Անջելեսի www.usarmenianews.com կայքի խմբագիր Գայանե Մանուկյանը հարցազրույց է տվել haqqin.az կայքին: Ըստ 4news.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի, Գայանե Մանուկյանը բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և այդ օրերին Haqqin.am կայքին տված հարցազրույցում շատ հնարավոր է, որ վերջինս տեղեկություններ փոխանցած լինի թշնամի պետությանը երկրի ներսում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Խոսքը, մասնավորապես, ‹‹Սասնա ծռերի››-ին ու նրանց գործունեությանն է վերաբերվում: Հոդվածում նշվում էր նաև. ‹‹Ինչ է ստացվում, որ մեր երկիրը լքած կինը, մեր երկրի ներսում կատարվող իրավիճակի մասին հարցազրույց է տալիս մեր թշնամուն, ինչքանո՞վ է դա տրամագծորեն ճշմարտացի: Սա պետք է մտահոգի նաև մեր պետական կառույցներին: Ներքին թշնամուն հետ պահելով մեր երկրի անվտանգության, մասնավորապես, նման խառնակչություններից: Մեր լրագրողական հետաքննության արդյունքում Գայանեի այս կեցվածքը որակվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս դավաճանություն` հայրենիքի նկատմամբ: Գայանե Մանուկյանի դավաճանական արարքները, այո, սպառնում են մեր պետության անվտանգությանը: Կարծում եմ՝ համապատասխան մարմինները պետք է անհապաղ արձագանքեն այս ճչացող ու մեզ պատիվ չբերող իրողությանը»: Ոստիկան Դավիթ Փերիխանյանն էլ Facebook սոցիալական ցանցում Գայանե Մանուկյանի մասին ռուսերեն վիրավորական գրառում էր արել և ծաղրանկար հրապարակել: Սակայն լրատվական հետաքննության արդյունքում ճշտվել է, որ Գայանե Մանուկյանը հարցազրույց չի տվել ադրբեջանական կայքին: Ըստ Գայանե Մանուկյանի, Լիլիթ Հովակիմյանը զրպարտել է իրեն ադրբեջանական կայքին հարցազրույց, ինչպես նաև Հայաստանից ինֆորմացիա հաղորդելու հարցում: Իսկ այն, որ ինքը Ադրբեջանի հետ բարեկամական կապեր ունի, վիրավորանք է համարում: Հայցվորը պատասխանողներից մեկ միլիոն դրամ է պահանջում վիրավորանքի և երկու միլիոն դրամ էլ զրպարտության համար՝ որպես փոխհատուցում: Սակայն այսօր նշանակված դատական նիստը նորից հետաձգվեց: Փաստաբան Հարություն Հարությունյանը նշեց, որ Արթուր Հայրապետյանին պատասխանող ներգրավվելու առումով, որպես ապացույց, հայցվոր կողմը դատարան էր ներկայացրել ձայնասկավառակ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով այն հնարավոր չի եղել լսել և հրապարակել, որից հետո դատարանը կկարողանար համապատասխան որոշում կայացնել: ‹‹Դատական գործընթացին «newspress» լրատվամիջոցի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանին որպես պատասխանող ներգրավվելու նոր միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ նա արել է որոշ արտահայտություններ, որոնք որպես ապացույց դատարան ենք ներկայացրել իրավապահ մարմինների ղեկավարներին ու Սերժ Սարգսյանին ուղղված բողոք-նամակը»,- hayeli.am-ի հետ զրույցում հավելեց փաստաբանը:

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am