Կան մի շարք անճշտություններ.մարզպետարանի պարզաբանումը

Սյունիքի մարզպետարանը պարզաբանում է տարածել Սյունյաց Երկիր լրատվական կայքում տեղ գտած հրապարակման առնչությամբ:Պարզաբանման մեջ ասված է. syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ Վերոհիշյալ հոդվածում Syuniacyerkir.am լրատվական կայքի խմբագիր Սամվել Ալեքսանյանը անհայտ բժիշկների և քաղաքացիների անունից բաց նամակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Սյունիքի մարզի «բուժական հաստատություններում» տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ։ Հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրողությունն աղավաղող դրվագներ: Մասնավորապես․ 1․ Առողջապահության նախարարին ուղղված նամակում ասվում է, թե ՀՀ Սյունիքի մարզպետարանում և մարզի բժշկական կենտրոններում «խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանել»։ Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը օրենքով սահմանված կարգով մշտապես պատասխանում է տեղեկատվություն ստանալու հարցմամբ մարզպետարան դիմած բոլոր լրատվամիջոցներին, բացի այդ՝ որևէ լրատվամիջոց առ այսօր դժգոհություն չի հայտնել մարզպետարանի հետ աշխատանքից: Մարզպետարանը յուրաքանչյուր ամիս տասնյակ հարցումների է պատասխանում և մշտապես բաց է լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում: 2․Նամակում ասվում է. «Մայիսի 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են»։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիսի 23-ին Կապանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս չի արվել բժշկական կենտրոնների միավորման վերաբերյալ որևէ հայտարարություն, առավել ևս՝ դա չի հիմնավորվել կառավարության որոշմամբ։ Չցանկանալով մտածել, որ բաց նամակի հեղինակը դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչպես նաև կարևորելով հանրության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը, խմբագրությանը խորհուրդ ենք տալիս հետայսու հիմնվել բացառապես պաշտոնական կամ բաց աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկության վրա։ 3․Անդրադառնալով Կապանի ԲԿ-ի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանի ազատման պատճառներին, բաց նամակում նշվել է, որ «առանց որևէ պատճառաբանության նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից»։ Պետք է նշենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելիս հստակ նշվել է, որ Ռոմիկ Սարգսյանի ազատումը փոխադարձ համաձայնության արդյունք է և որ վերջինիս աշխատանքային ունակություններն ավելի նպատակահարմար կլինի կիրառել վարչական աշխատանքում, ինչում Դուք առաջիկայում կհամոզվեք։ Ազատման պատճառի մասին տեղեկացվել են նաև այն լրատվամիջոցները, որոնք  տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել են մարզպետարան: Ցավոք, Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում կամ պարզաբանում տրամադրելու դիմում մարզպետարանը չի ստացել: Նամակում բարձրացված «Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք եւ փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի եւ կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին», մտահոգությանն ի պատասխան պետք է նշենք, որ Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ «այլ բնակավայր տեղափոխվելու» հիմնավորմամբ։ Ինչ վերաբերում է Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին «մի քանի օր հետո աշխատանքից ազատելուն», ապա պետք է նշել, որ պարոն Հարությունյանին հանձնարարված է եղել կատարել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունների մինչև այդ պաշտոնում համապատասխան նշանակում կլիներ։ Պարոն Հարությունյանը երբևէ նշանակված չի եղել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում։ 4․ «Սիսիանի հիվանդանոցում» տնօրենի փոփոխությանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել եւ հեռանալ»։ Այս դիտարկման վերաբերյալ պետք է նշենք, որ տիկին Իսախանյանն ազատվել է Սիսիանի ԲԿ տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը նույն բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ։ Ցանկանում ենք հավելել, որ Ռոմիկ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր ՝ հիվանդանոցի աշխատանքի թափանցիկությունն ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ իրականացվող կադրային փոփոխությունները բացառապես պայմանավորված են ՀՀ Սյունիքի մարզի բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելու և բուժհաստատության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությամբ: Մի շարք այլ անճշտություններից  բացի,  Ձեր կայքի հրապարկման մեջ առկա են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հասցեագրված անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխանելու ցանկությունն ինքնին չեզոքանում է դրանց էության խիստ սուբյեկտիվ և իրականության հետ աղերս չունենալու փաստի հետևանքով։ Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը։ Հ․Գ․ Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի խնդրում ենք հրապարակել Ձեր կայքում տեղ գտած «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանումը։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am