Մահափորձի գործով ձերբակալվածները քիլլերներ են

Երկու օր է՝ մամուլը գրում է երկու հեղինակությունների՝ Դոն Պիպոյի եւ Վստրեչի Ապերի դեմ կատարված մահափորձի մասին։ Ըստ այդմ, երեք անձ տուն են վարձել Էջմիածնում եւ նախապատրաստվել մահափորձին, որը կանխվել է իրավապահների կողմից։ Ինչպես նշում է ոստիկանությունը․ «Օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ»։ Իսկ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենք, զինամթերք։ newsbook.am-ի տեղեկություններով՝ մահափորձի պատվիրատուն Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյը՝ 2010 թվականին մահացած «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է: hraparak.am-ը  լրացուցիչ մանրամասներ ճշտեց այս գործով։ Մասնավորապես այն, որ ձերբակալվածները վանաձորցի քիլլերներ են, որոնց վարձակալած տանը զենք են հայտնաբերել, իսկ բջջայիններում այլ ապացույցներ՝ լուսանկարներ եւ այլն։ Նրանք խոստովանել են իրենց մեղքը եւ մանրամասն պատմել, թե ինչն ինչպես էին անելու։ Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, որն այս գործով պետք է տուժողի կարգավիճակ ստանա, դեռեւս չի հրավիրվել հարցաքննության։ Ինչպես հայտնի է, հեղինակությունները խուսափում են ցուցմունք տալուց, իրավապահների հետ ուղիղ համագործակցությունից։ Նրա նկատմամբ անցյալում էլ մահափորձ կազմակերպվել՝ 2007 թվականին։ Իսկ Դոն Պիպոյի դեմ նման մահափորձ եղել է 2013 թվականին։ Հիշեցնենք, որ Դոն Պիպոն՝  Արթուր Ասատրյանը Հայաստանից հեռացել է գեներալ Մանվելի հետ հակասությունների պատճառով, այժմ բնակվում է Իտալիայում, որտեղ ծաղկող բիզնես ունի եւ հսկայական սեփականություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) եւ 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը): Ընթանում է նախաքննություն։

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am