Պուտինն ու Էրդողանը շտապում են. նոր զարգացումներ՝ Արցախում

ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց ՌԴ ԶՈւ-ի օգտագործմանը խաղաղապահ առաքելությանը Ղարաբաղում: Սենատորները հավանություն են տվել Ռուսաստանի զինված ուժերի օգտագործմանը խաղաղապահ առաքելության իրականացման համար Լեռնային Ղարաբաղում, հաղորդում են ռուսաստանյան գործակալությունները:

Սահմանադրության համաձայն` ռազմական կոնտինգենտի ներդրման հարցը որոշում է Դաշնային խորհուրդը, սակայն ռուս խաղաղապահներն արդեն գտնվում են տարածաշրջանում: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ն բացատրել է սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը, նախագահն իրավունք ուներ առանց վերին պալատի համաձայնության խաղաղապահ ուժերին օպերատիվ կերպով ուղարկել Ղարաբաղ, քանի որ այնտեղ ռուսներ են սպանվել: Կլիշասը նաև հիշեցրել է, որ այս դեպքում բանակն օգտագործելու համար Դաշնային Խորհրդի համաձայնությունն անհրաժեշտություն էր, քանի որ խոսքը ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարի տևողությամբ պլանային միջոցառման մասին է:

Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ:

Երեկ երեկոյան Թուրքիայի խորհրդարանն էլ ընդունվեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումն` Ադրբեջան զորք ուղարկելու մասին։ Թուրքիայում կրկին պնդում են, որ դրանք տեղակայվելու են «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Որոշման ընդունման մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ խորհրդարանում քննարկումների ժամանակ «Լավ» կուսակցության անդամ Աբդուլ Ահաթ Անդիջանը ասել է, որ «Թուրքիայի կողմից ստեղծվելիք դիտակետերում պետք է տեղակայվեն ԱԹՍ֊ներ, որոնք կղեկավարվեն, և որոնց տված արդյունքները կվերլուծվեն Թուրքիայի ԶՈւ սպաների կողմից։ Այդ դիտակետերը պետք է որոշակի ֆունկցիա ունենան»։

Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ ռուսական կողմը շարունակ հերքում է տեղեկությունը, թե թուրքական զորքն Արցախի տարածքում է տեղակայվելու։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ թուրքական զորքը լինելու է Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք ռուս֊թուրքական մշտադիտարկման կենտրոնում։

Այսպես, Թուրքիան լուծեց խորհրդարանով՝ Ադրբեջան զորակազմ ուղարկելու հարցը ի պատասխան ռուսական խաղաղապահների տեղակայման:

Ստեղծվել է մի վիճակ, որ ընդամենը 8 օր է անցել եռակողմ փաստաթղթի ստորագրումից, Ռուսաստանն ու Թուրքիան կարծես Արցախում մկաններ են ցույց տալիս միմյանց:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Россия-24-ի եթերում երեկ կարևոր ուղերձներ հղեց միջազգային հանրությանը և Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին: «Հայաստանի վարչապետը դավաճան չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայի հարց է, Շուշիի հանձնման հարցը մինչ այս պատերազմ չի քննարկվել»:

Մի կողմից աջակցելով՝ փաստաթուղթ ստորագրած Փաշինյանին քաղաքական ոչնչացումից՝ Պուտինը հստակ ասաց, որ Շուշին կորցրել ենք Փաշինյանի, մեղմ ասած՝ անխոհեմ, իսկ ըստ մեր հասարակության՝ դավաճանական քայի պատճառով, և եթե նա համաձայնեց հոկտեմբերի կեսերին առաջարկված ավելի նպաստավոր պայմանների՝ ապա Շուշին պատերազմով հանձնելու փաստի առաջ մենք չէինք կարող կանգնել:

Այս ու մի շարք այլ հայտարարություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Россия-24-ի եթերում Պուտինը նշել է. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ որոշված չէ: Մենք պայմանավորվել եք, որ պահպանում ենք ստատուս քվոն, իսկ ինչ կլինի առաջիկայում` պետք է որոշել: Կարծում եմ, որ եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այսինքն` վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ ժողովուրդների միջև կենցաղային մակարդակում, դրանք նաև կստեղծեն պայմաններ, որոնք թույլ կտան որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»:

Ինչ վերաբերում է Թուրքիային, Ռուսաստանի նախագահն այս հարցազրույցում ասել է, որ ըստ էության Անկարան միջազգային նորմեր չի խախտել և բաց հայտարարել է Ադրբեջանին ամբողջությամբ աջակցելու մասին։

Հարցազրույցում Պուտինը անդրադարձել է նաև թուրք խաղաղապահներին՝ ասելով, որ հաշվի առնելով Ցեղասպանությունը՝ հնարավոր չէ պատկերացնել, որ հայերը հանդուրժեն թուրք զինվորականներին Լեռնային Ղարաբաղում, և սա կարող է հանգեցնել համաձայնագրի իրագործման տապալմանը: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան և Անկարան պայմանավորվել են միայն համատեղ մոնիթորինգային կենտրոնի մասին, որը կվերահսկի իրավիճակը Ղարաբաղում անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ թե որտեղ կլինի տեղակայված այդ կենտրոնը, պետք է որոշի Բաքուն:

Պուտինի հայտարարության հասցեատերը Էրդողանն է, որի երկրում արդեն խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան զորք ուղարկելու մասին նախագահ Էրդողանի հրամանագրին: Փաստաթուղթը ենթադրում է Թուրքիայի զինված ուժերի զինծառայողներին Ադրբեջան ուղարկել մեկ տարի ժամկետով:

Ռուսաստանն ու Թուրքիան, կարծես, շտապ օրինական հիմքեր են ապահովում Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու հարցում՝ թե՛ միմյանց դիմակայելու, թե՛ արևմուտքի հնարավոր քննադատությունից խուսափելու համար:

Բանն այն է, որ արևմուտքը գոհ չէ Պուտինի նախաձեռնությունից՝ Թուրքիայի հետ լուծել Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանության հարցը՝ ռուս խաղաղապահների տեղակայմամբ, որին էլ իր հերթին ընդվզում է Անկարան՝ հիմքեր ստեղծելով թուրքական բանակի ներգրավմանը Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական հատվածում: Սրանով են պայմանավորված Պուտինի ու Էրդողանի արագ քայլերը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10851 անգամ
Լրահոս
Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում Փաշինյանը, որ ընտրվի սարսափելի բան է լինելու․ Հարցում (video) Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am