Նախ Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ. թող մի հատ իր արտահայտությունը վերանայի. Վարդան Աթաբեկյան (video)
Նախ Հայկ Սարգսյանն իմ ընկերը չէ, երկրորդ, Հայկ Սարգսյանը պետք է ինձ ճանաչի, որ մտածի, եթե չի ճանաչում, թող պատճռաբանի, թե ինչ քայլի հիման վրա է այդպես մտածել: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքը մտածել է, թե Վարդան Աթաբեկյանը ընդդիմադիրների սպառնալիքների կամ ճնշումների տակ է որոշել դուրս գալ «Իմ քայլից», դրա համար էլ գնացել են իր տուն՝ հանդիպելու:
