Ճաճոյի Էդոյի որդին երկու անչափահաս երեխա ունի, երեխաները սպանության ժամանակ տանը չեն եղել armtimes.com

Լոռու մարզում սպանվել է հայտնի քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը: Վերջինիս սպանելու մեջ կասկածվում է կինը` Լիաննա Կիրակոսյանը: Տիգրան Մարտիրոսյանը եւ Լիաննա Կիրակոսյանը իրենց երկու անչափահաս երեխաների հետ բնակվում էին Լոռու մարզի Գուգարք գյուղում: Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեց Գուգարքի համայնքապետ Աշոտ Աշուղյանը: «Նրանք ընտանիքում չորս հոգի էին՝ հայրը, մայրը եւ երկու երեխաները: Կարծեմ մեկը տղա է, մյուսը՝ աղջիկ: Նրանք մեր գյուղում չէին բնակվում, Վանաձորի գրանցում ունեին, բայց շուտ-շուտ գնում-գալիս էին գյուղ»,- ասում է Աշոտ Աշուղյանը: Աշուղյանի խոսքով՝ «Ճաճոյի Էդոյի» որդին մեկ սեփական առանձնատուն ունի Գուգարք գյուղի կենտրոնում եւ մեկ բնակարան Վանաձոր քաղաքում: Տիգրանը, ըստ գյուղապետի, 34 տարեկան էր, իսկ նրա կինը՝ Լիանան 32 տարեկան: «Նորմալ տղա էր, ակուրատնի ընտանիք էր: Հեչ չգիտեմ, թե ինչի պատճառով են կռվել, դա միայն կինը կիմանա»,- նշեց համայնքապետը: Armtimes.com-ի այն հարցին, թե դեպքը որտեղ է տեղի ունեցել, Աշոտ Աշուղյանը նշել է. «Գյուղում են վիճել, կարծեմ տան բակում է միջադեպը տեղի ունեցել: Չգիտեմ վեճի թեման ինչն է եղել, իրենք, որ գյուղում շատ չէին ապրում, բնակիչների հետ այդպես չէին էլ շփվում: Քաղաքում բիզնեսներ ունեին, գնում-գալիս էին»,- ասաց գյուղապետը: Վերջինիս տեղեկություններով՝ Տիգրան Մարտիրոսյանի եւ  Լիաննա Կիրակոսյանի երկու անչափահաս երեխաները գտնվում են մոր՝ Լիաննայի ծնողների տանը, ովքեր բնակվում են Վանաձորում:

դիտվել է 523 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am