Նաիրիտցիները նորից դիմել են Սամվել Կարապետյանին

Նաիրիտցիները հերթական նամակով դիմել են գործարար Սամվել Կարապետյանին՝ խնդրանք -առաջարկով։ Հարգելի Պրն․ Կարապետյան, Ինչպես հայտնի է, Նաիրիտ գործարանի մասնագետների կողմից 2015 թվականին կազմվել է գործարանի վերաթողարկման ծրագիր («Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակի գնահատումը և վերագործարկման կայուն զարգացման հնարավորությունները), որը, հավանության արժանանալով ՀՀ կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Հետագայում, ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը, տեղյակ չլինելով այդ ծրագրի մասին, բազմիցս բարձրաձայնել է, որ չկա արդիական և իրատեսական ծրագիր, որով հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերաթողարկումը։ Նմանատիպ հայտարարություններից հետո վերոնշյալ ծրագիրը ուղարկել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մեզ հասած տեղեկություններով՝ ծրագիրը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունում և ստացել դրական արձագանք։ Սակայն, մինչև այժմ Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։ Այս պահին գործարանում իրականացվում է գույքի վաճառք։ Նշենք, որ մինչ այժմ վաճառքի են հանվել հիմնականում այն  միջոցները, որոնք չեն կիրառվում արտադրական պրոցեսում, սակայն, վերագործարկման ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կամ ձգձգումը կհանգեցնի անխուսափելիին՝ քիմիական գիգանտի վերջնական անկմանն  ու կործանմանը: Այսպիսով, կսկսվի անմիջապես արտադրական գործընթացում օգտագործվող գույքի վաճառք, ինչի հետևանքով, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, այլևս հնարավոր չի լինի իրականացնել գործարանի վերաթողարկումը, կամ դրա վերականգնումը կլինի  բավական ծախսատար։ Իսկ երբեմնի հսկան ծնկի է եկել Նաիրիտում իրականացված թալանի հանդեպ նախկին կառավարությունների կողմից անտարբերության, ինչպես նաև ոմանց անմիջական մասնակցության հետևանքով՝ դրանով խորացնելով երկրում անպատժելիության մթնոլորտը և կոռուպցիան։ Պրն․ Կարապետյան, վստահ ենք, տեղյակ եք, որ մեր տևական պայքարը շարունակվում է առայսօր, այն չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնի մեր սիրելի գործարանը վերստին աշխատելիս։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք։ Առաջարկում և խնդրում ենք՝ կազմակերպել քննարկում  Նաիրիտի և Ձեր թիմը համալրող համապատասխան մասնագետների միջև, որի ընթացքում Նաիրիտի լավագույն մասնագետները կփորձեն հիմնավորել իրենց կողմից կազմված Նաիրիտի վերագործարկման ծրագրում նախատեսված դրույթները, ապացուցել ծրագրի արդիականությունն ու իրատեսական լինելը,  որից հետո, վստահ ենք, կփոխվեն  Նաիրիտ գործարանի վերաթողարկման հնարավորությունների և ընձեռվող հեռանկարների  մասին մինչ այժմ ունեցած Ձեր պատկերացումները։ Արդյունքում, չենք բացառում, որ հնարավոր է՝ շահեկան համարեք Նաիրիտի վերագործարկման հարցը ներառել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի ծրագրերի մեջ։ Կարծում ենք՝ Նաիրիտի վերագործարկումը կարող է դառնալ այդ ծրագրերի լավագույն նախագծերից մեկը՝  միաժամանակ լինելով թերևս այս պահի Նաիրիտի փրկության միակ ու հնարավոր ելքը։ Ուզում ենք հավատալ, որ Ձեր անունը կկապվի ոչ թե Նաիրիտի կործանման, այլ դրա վերածնման և նոր սկզբի հետ։   Հարգանքներով՝ Նաիրիտի համակարգող խումբ  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am