Արցախը հանձնողի համար Դավիթ Տոնոյանն ինչ է, որ չհանձնի

Թվում էր, թե կապիտուլացիայի փաստաղթի ստորագրման հաջորդ պահին, կամ գուցե Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ բանակն է այս խայտառակ պարրտության մեղավորը, զինվորը չի կռվել, փախուստի են դիմել ռազմի դաշտից եւ այլ հիմարություններ, Պաշտպանության գերատեսչության պատասխանատուները պետք է հրաժարականի շքերթ կազմակերպեին, ապա խոսեին այն պատերազմի կասկածելի դրվագների մասին, որոնք մեզ՝ շարքային մահկանացուներիս լսելի էին պատերազմի չորրորդ օրվանից, սակայն իրականությունն այն է, որ Պնախարա Դավիթ Տոնոյանն ու ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գգասպարյանը որոշեցին դաշինք կազմել Արցախը կապիտուլացիայի ենթարկած ղեկավարի հետ, դեռ ավելին, դարձան նրա հանցակիցները՝ հայտարարելով, թե իրենք են զեկուցել, որ մարտերը պետք է դադարեցնել: Այն պարագայում, երբ Շուշիի հարցը մնում է առեղծված եւ գրեթե բոլորն են պնդում, որ այն չի ընկել, այլ հանձնել են:
Հեչ որ չէ, այս մարդկանց հրաժարականի պատճառ պիտի դառնար այն, որ առաջին իսկ օրվանից առաջնագծում բառի բուն իմաստով բարդակ է եղել կազմակերպչական առումներով, մի տեղ հնարավոր չի եղել օրերով զինվորին հաց հասցնել, մյուս տեղ՝ սպառազինություն, մոբիլիզացիոն ռեսուրսը գրեթե չի օգտագործվել նույն փնթի ու անկազմակերպ գործողությունների պատճառով, շատերը օրերով նստել են Ստեփանակերտում, սպասել առաջնագիծ մեկնելու հրամանին, որն այդպես էլ չեն ստացել եւ սկսել են ինքնակազմակերպվել: Այն, որ բանակում բարդակ վիճակ է եղել, խոստովանեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի ընթացքում եւ հետո: Ընդ որում ասում են, եթե զինվորներին գոնե սաղավարտներով եւ պաշտպանիչ ժիլետներով ապահովեին, ապա կորուստները մի քանի անգամ կկրճատվեին:
Եւ, վերջապես, եթե ռազմաճակատում, իսկապես ամեն ինչ այդքան վատ էր, ու մենք սրընթաց տարածներ էին կորցնում, մարդկային հազարավոր կյանքեր, ինչու էր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մինչեւ վերջին շունչը գոռում, թե հաղթում ենք, ինչու այս գերատեսչության պաշտոնյաները չէին կանխում այս կասկածելի ու դավադիր հաղթարշավը: Կամ, հարց է՝ ինչու ավելի շուտ ձեր վարչապետին չէիք ներկայացնում, որ իրավիճակն օրհասական է, հարկավոր է կանգ առել, թեպետ պատերազմի ընթացքում մեզ տեղեկություններ էին հասնում, որ լավ էլ տեղեկացրել եք: Կանգնեք եւ հանրությանը տեղեկացրեք՝ երրորդ օրն ինչ եք զեկուցել, 10-րդ, 20-րդ օրերին ինչ եք զեկուցել եւ ինչ պատասխան եք լսել, թող մարդիկ հասկանան, որ պատերազմի ողջ ընթացքն է ձեր վերահսկողության տակ եղել եւ քաղաքական ղեկավարությունն էլ շարժվել է ձե ասածով, բա ինչից եք վախենում:
Իհարկե, ժամանակը կբացահայտի բոլոր դավաճաններին փաստերով եւ նրանք, այո, պետք է նյումբերգյան դատարանով անցնեն, բայց մինչ այդ առաջին հայացից բազում կասկածելի դրվագներով պատերազմի ավարտից հետո թվում էր, թե Տավիթ Տոնոյանն ու Օնիկ Գալստյանը թեկուզեւ բարոյական պատասխանատվությունից ելնելով պետք է հայտարարեին իրենց հրաժարականների մասին, բայց կասկածելիորեն լռեցին, իսկ հիմա շատ ավելի խայտառակ փաստի առաջ են կանգնած:
Գործընթացները հուշում են, որ Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործելուց հետո պատրաստվում է շպրտել եւ դա արվելու է պղտոր ջրում ձուկ որսացողների ձեռքով, ի դեմս իր պատգամավորներից Անդրանիկ Քոչարյանի, ով երեկ սկսեց Տոնոյանի դեմ արշավը: ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում երեկ Քոչարյանը նշել է հետևյալը. «Այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, որը չի թռնում։ Աշխարհում էդպիսի բան չկա։ Ռազմաօդային ուժերի հրամանատար՝ պարոն Տոնոյանի նշանակած»։ ՊՆ-ի պատասխանը չուշացավ.«Տեղեկացնենք պարոն Քոչարյանին, որ Հայաստանի Հանրապետության ՊՆ կառուցվածքում գոյություն չունեն «ռազմաօդային ուժեր»։ Փոխարենը գոյություն ունի «ՀՀ ԶՈւ ավիացիայի վարչություն», որի ղեկավարը գնդապետ Գագիկ Ասլանյանն է։ Ավելին, հատուկ պարոն Քոչարյանի համար նշենք, որ ԶՈւ ավիացիայի վարչության պետին նշանակում է ոչ թե ՀՀ պաշտպանության նախարարը, այլ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը»,–պատասխանել են ՊՆ-ից:
Այնպես որ, նույնիսկ քոչարյանանդոներին չի հաջողվելու այս պահին պղտոր ջրում ձուկ որսալ, այս ամենի պատասխանատուն նախեւառաջ գլխավոր հրամանատարն է եւ նա էլ պիտի պատասխան տա:

Անի Սահակյան

դիտվել է 4653 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am