Էջմիածնում վախի մթնոլորտ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ տեղի ունեցած՝ բռնությամբ եւ կրակոցներով զուգորդված հայտնի միջադեպի գործով դատաքննությունը երեկ շարունակվել է: Դատարանը պետք է հարցաքններ Էջմիածնի ավագանու անդամ, գործով տուժող Ստեփան Աբգարյանին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն, սակայն նա, ինչպես նախորդ նիստերին, երեկ նույնպես բացակայել է: Գործով վկա է նաեւ նրա հայրը՝ Սիմոն Աբգարյանը, ով նույնպես բացակայում էր մինչ այժմ տեղի ունեցած դատական նիստերից, իսկ երեկվա նիստին ներկա է եղել: Նա նշել է, որ որդին բացակայում է, քանի որ հանրապետությունում չէ՝ այս պահին գտնվում է ԼՂՀ-ում: Դատարանը հորդորել է Ս. Աբգարյանին անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել, որպեսզի որդին ներկա լինի հաջորդ դատական նիստին, այլապես ստիպված կլինեն նրան բերման ենթարկելու որոշում կայացնել: Կարեն եւ Արման Գրիգորյանները գործով ոչ մի կարգավիճակ չունեն՝ չեն անցնում ոչ որպես տուժող, ոչ որպես մեղադրյալ: Եվ չնայած պաշտպան Հարությունյանը նախաքննության ավարտին միջնորդություն էր ներկայացրել՝ նրանց որպես մեղադրյալ ներգրավելու պահանջով, միջնորդությունը մերժվել է: «Այս պահին, ըստ էության, ոչ նախաքննական մարմինը, ոչ դատարանն այս հարցին անդրադարձ չեն կատարել: Աղմկահարույց, բազմաթիվ մարդկանց ներգրավվածությամբ այդ գործով, ըստ էության, չունեմ որեւէ լուրջ վկա, որի ցուցմունքի վրա հիմնվեմ եւ կրկնեմ իմ միջնորդությունը, այն դեպքում, երբ ամբողջ Էջմիածինը տեղյակ է այդ գործին»,-ասաց փաստաբանը՝ իրավիճակը բացատրելով քաղաքում տիրող վախի մթնոլորտով: «Էջմիածնում վախի մթնոլորտ է, ու որեւէ մեկը ռիսկ չի անում գալ ու ցուցմունք տալ քաղաքապետի, նրա ընտանիքի ու նրանց մերձավորների դեմ»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ գործով երկու տուժողներն էլ իրենց ցուցմունքներում պնդել են Կարեն եւ Արման Գրիգորյանների՝ ծեծկռտուքին ներգրավված լինելու մասին: «Իմ պաշտպանյալ Արթուր Թումանյանը դատարանում շարունակել է պնդել իր ցուցմունքները, տուժող Աբգարյանը խուսափում է դատարան ներկայանալ, վկան կիսատ-պռատ ցուցմունքներ է տալիս: Սա է այս պահին դատաքննության մեր ունեցած պատկերը»,-ասաց պաշտպանը: Իսկ դատարանը հակված է արդար քննություն վարելու եւ իրական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, թե կողմնակալություն է ցուցաբերում «Այս պահի դրությամբ կողմնակալության, կողմնակի դիտորդի համար ակնառու որեւէ նման գործողություն չեմ տեսել, այլապես բացարկ կհայտնեի»,-արձագանքեց փաստաբանը: Նշենք, որ գործով դատավորը Վահե Խալաթյանն է, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 6-ին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am