Որն է առավոտից ժամերով խցանումների պատճառը

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով Երեւան քաղաքի մի շարք հատվածներում՝ նույնիսկ մեկ ժամից ավելի խցանումներ են առաջացել: Մասնավորապես` միակողմանի խցանված են Բաղրամյանի եւ Կոմիտասի պողոտաները։ Խցանումների առաջացման հիմնական պատճառներից մեկը առավոտից տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներն են: Ժամը 08:00-ից մինչեւ 12:30-ը գրանցվել է 21 պատահար: Այս մասին թերթի հարցին պատասխանելով ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը: Վերջինս պատասխանել է մեր մի քանի հարցերին: – Պարոն Խաչատրյան, այս ժամի դրությամբ քաղաքի ո՞ր հատվածներում են խցանումներ եղել: – Խցանումների վերաբերյալ տեղեկություններ են ստացվել առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, անմիջապես խնդրին արձագանքնվել է Ճանապարհային ոստիկանության կողմից: Պարզվել է, որ եղանակային պայմանների պատճառով կարճ միացում է եղել Վաղարշյան եւ Կոմիտաս փողոցների խաչմերուկի լուսացույցային օբյեկտում, ինչի ուղղությամբ անմիջապես միջոցներ են ձեռնարկվել խափանումը վերացնելու համար: Բացի այդ, ճանապարհապարեկային ծառայության վերակարգեր են ուղարկվել նշված խաչմերուկ՝ երթեւեկությունը կարգավորելու նպատակով, դա տեւել է մինչեւ ժամը 09:00-ն: Եղել են նաեւ մի քանի հատվածներում խցանումներ՝ պայմանավորված ճանապարհատրանսպորտային պատահարների հետ: Եղանակային պայմաններից ելնելով, թեկուզ անձրեւին ավելի հաճախակի են դարձել պատահարները եւ այսօր նույնպես բացառություն չէր: Այդ պատահարներով պայմանավորված դեպքի վայրերի հատվածներում կային խցանումներ: Առայժմ մեր դիտարկումների տեսադաշտում այսքանն է: – 09:00-ից վերացել են խցանումները, բայց  կարող է տեղ-տեղ ինչ-որ կարճ ժամանակահատվածում դանդաղ երթեւեկություն սկսվի, ամեն պահ հնարավոր է պատահար տեղի ունենա: Սա անընդհատ պրոցես է, բայց ուզում են նշել, որ Ճանապարհային ոստիկանությունը անմիջապես արձագանքում է: – Ձեզ մոտ տվյալներ կա՞ն թե առավոտից մինչ 12:30-ը քանի պատահար է գրանցվել: – Ժամը 08:00-ից մինչեւ այս ժամը գրանցվել է 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնցից երկուսը մարմնական վնասվածքներով  են, այսինքն` 4 հոգի մարմնական վնասվածք է ստացել, բարեբախտաբար զոհեր չկան: – Եղանակային վատ պայմանների պատճառով խցանումներն ավելի են շատացել: Ըստ ձեզ ի՞նչն է պատճառը, վարորդների սխալ վարելու հետեւա՞նքն է, թե՞ երթեւեկության սխալ կազմակերպումը: – Երթեւեկության սխալ կազմակերպում չկա, երթեւեկությունը կազմակերպված է այնպես, որ նույնիսկ լուսացույցի չաշխատելու դեպքում երթեւեկությունը պետք է աշխատի նորմալ, վարորդները պետք է առաջնորդվեն ճանապարհային նշաններով: Սակայն վարորդները, բնականաբար, մի քիչ խուճապի են մատնվում, չեն առաջնորդվում այդ նշաններով, եւ առաջանում է խցանում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am