«Արմեն Աշոտյանի քվեարկության արդյունքներն ավելի շատ անձնավորված էր». Խոսրով Հարությունյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձայների 78 կողմ, 15 դեմ հարաբերակցությամբ ընտրված Խոսրով Հարությունյանը, ով Հայաստանի քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն է և պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով, ՀՀԿ փոխնախագահ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանից ավելի շատ ձայներ էր հավաքել: Անդրադառնալով այս հարցին Խ.Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ինքն ընտրության արդյունքները չի վերլուծել: Փոխարենն ընդամենը փաստն է արձանագրել: «Նույնիսկ եթե ինձ հարցնեք, թե իմ մյուս գործընկերները ձայների ինչ հարաբերակցությամբ են ընտրվել, ես կդժվարանամ պատասխանել: Անկեղծ լինելու համար ասեմ, որ Արմեն Աշոտյանի մասին ասել, որ իր անհատական որակներով, մասնագիտական կարողություններով, էրուդիցիայով, պատգամավորական գործունեության համար անհրաժեշտ որակներով օժտված չէ, շատ վիճելի պնդում կլինի: Այդուհանդերձ նա հայտնի է որպես մի քիչ կոշտ քաղաքական անձնավորություն, բայց ի տարբերություն ոմանց հրապարակային գործիչ է: Նա հայտնի է նաև իր խիստ գնահատականներով, կոշտ ձևակերպումներով, որոնք դիպուկ են, սակայն ոմանց, կարող են դուր չգալ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Արմեն Աշոտյանի քվեարկության արդյունքներն ավելի շատ անձնավորված էր, ավելի շատ պարունակում էր իր անձի հետ կապված բաղադրիչներ»,- ասաց Խ. Հարությունյանը: Խոսելով իրեն տրված ձայների մասին, որը մոտ մեկ երրորդով ավելի է Աշոտյանից, Խ.Հարությունյանն ասաց, որ իր թեկնածության օգտին քվեարկածներն, ամենայն հավանականությամբ, հաշվի են առել իր փորձառությունը, անցած ճանապարհը, տնտեսության ոլորտում տեղեկացվածության մակարդակը: «Ի դեպ, սա բավականին պարտավորեցնող է, և ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ թեկնածության օգտին «կողմ», ինչպես նաև «դեմ» քվեարկածներին հուսախաբ չանեմ»,- ասաց Խ. Հարությունյանը: Խոսելով այն խոսակցությունների մասին, թե ՀՀԿ–ն իր շարքերում համապատասխան մասնագետ չունենալու պատճառով է Խ.Հարությունյանին նման առաջարկ արել, պատգամավորն ասաց, որ համաձայն չէ այդ տեսակետին: «Չէի ցանկանա, որ հասարակությունը մտածեր, որ ես ամենա-ամենան էի Հանրապետականում: ՀՀԿ–ի շարքերում և պատգամավորական կորպուսում շատ են արժանիքներ ունեցող մարդիկ, և նրանցից մի քանիսը շատ հաջող կարող էին այս պաշտոնը զբաղեցնել: Բայց այլ հարց է, որ բոլոր հավասար պայմանների պարագայում, ես մյուսներից տարբերվում եմ իմ փորձառությամբ»,– ասաց Խ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի անկախացումից ի վեր Խ. Հարությունյանը բավականին բարձր պաշտոններ է զբաղեցրել` ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ վարչապետ, փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար և այլն: Եվ իր կարծիքով ավելի շատ այս հանգամանքն է իր դերակատարումն ունեցել, քան ՀՀԿ–ում համապատասխան կադր չունենալը: Խոսելով տնտեսական խնդիրների, օրենսդրական բացերի մասին նա նշեց, որ հանձնաժողովին վերապահված ոլորտները առանձին–առանձին ուսումնասիրելով պետք է փորձեն վերհանել խնդիրներն ու գտնել դրանց լուծման ուղիները: Նա նաև նշեց, որ չի բացառվում արտագնա նիստեր կազմակերպելու աշխատաոճ ընտրի, քանի որ տեղում խնդիրների մասին խոսելն ավելի օգտակար կլինի: Դա նաև հնարավորություն կտա հասկանալ, թե օրինակ՝ նախորդ գումարման ԱԺ–ի կողմից սահմանամերձ բնակավայրերին տրված հարկային արտոնություններն ինչու չօգնեցին, որ տեղի բիզնես դաշտն ակտիվանա: Հանձնաժողովի նորընտիր նախագահը նաև մտադիր է այլ երկրների համանուն խորհրդարանական հանձնաժողովների հետ կապեր հաստատել, ինչը նրա կարծիքով կարող է բավականին օգտակար լինել: Խ Հարությունյանը նաև ասաց, որ հանձնաժողովն իր ծրագրերով պետք է փոխլրացնի կառավարության աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի սայլը տեղից շարժել: Զրույցի վերջում Խ.Հարությունյանը նշեց նաև, որ խորապես համոզված է և չի կասկածում, որ իր սերնդին, այնուամենայնիվ, կհաջողվի մեր երկիրը երկիր դարձնել և հույս հայտնեց, որ երկրի հաջողությունները կտեսնեն ոչ թե մեր ծնված ու դեռ չծնված թոռները, այլ՝ ներկայի տարեցները նույնպես»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am