Առաջիկա օրերը ևս տեղումնառատ կլինեն. այս անգամ անձրև կտեղա Հայաստանում զարգացած ամպերից. Գագիկ Սուրենյան

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը: Բայց դա չի նշանակում, թե անձրեւներն ընդհանրապես կդադարեն:  «Մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետությունում կզարգանա ներզանգվածային ամպրոպային ամպամածություն: Դա նշանակում է, որ պրոցեսը ոչ թե գալիս է այլ տարածքներից` ծովից կամ օվկիանոսից, այլ ամպրոպային ամպերը զարգանալու են հենց Հայաստանի տարածքում եւ հիմնականում երեկոյան ժամերին»,- մեր զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ամպրոպային այդ ամպերի թիրախում լինելու է հանրապետության հյուսիսային կեսը` Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը: Նշված մարզերում երեկոյան համատարած կլինեն անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ, քամու ուժգնացում: Իսկ մյուս` հարավային շրջաններում` Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, ինչպես նաեւ Երեւանում երեկոյան ժամերին տեղումները կլինեն խիստ լոկալ բնույթի: Այսինքն` տվյալ բնակավայրի մի հատվածում կարող է լինել անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն: «Դրանք կոչվում են երակային պրոցեսներ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը: Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, վաղը ցերեկվանից սկսած Հայաստան կգան տաք օդային հոսանքներ Մերձավոր Արեւելքից` հարավ-արեւմուտքից եւ օդի ջերմաստիճանը աստիճանաբար օր օրի կբարձրանա 4-6 աստիճանով: «Այսինքն` եթե այսօր Երեւանում ցերեկային ժամերին 20-22 աստիճան էր, ապա արդեն մայիսի 28-29-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 27-28 աստիճանի»,- եզրափակեց օդերեւութաբանության կենտրոնի պետը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am