Հիմա էլ նոր արհավիրքների հիմք եք գցո՞ւմ՝ հակառուսական «մլավոցներով»

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրմանը նախորդել է երկար օրերի քրտնաջան աշխատանքը, առանցքային է եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը ստորագրման մեջ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդ դերն առանցքային էր: Ստորագրմանը նախորդում էին շատ, շատ օրեր շատ բուռն, երբեմն համարյա շուրջօրյա աշխատանք: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր», - ասել է Պեսկովը RT- ին տված հարցազրույցում: Նա ասել է, որ Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ: Նրա խոսքով՝ դա տևել է մի քանի օր:

Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունից կարելի էր խուսափել, եթե ավելի վաղ առաջարկված կարգավորման բանաձևերը, այդ թվում` Ռուսաստանի, կյանքի կոչվեին, նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

RT հեռուստաալիքի YouTube-ի ալիքին տված հարցազրույցում նա նշել է, որ Բաքուն Թուրքիայի աջակցությամբ հայտարարել է, որ հնարավոր է համարում ռազմական մեթոդները ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, և, ելնելով դրանից, սկսել է ռազմական գործողություն: Ըստ նրա, «եթե այդ բանաձևերը կյանքի կոչվեին նույնիսկ երկու տարի առաջ, ապա, հավանաբար, այս արյունալի պատերազմը չէր լինի, և հնարավոր կլիներ խուսափել ավելի քան հազար հայ ր ադրբեջանցի երիտասարդների մահից»: Սակայն նա չի հստակեցրել, թե դրանք ինչ բանաձևեր են: «Չեմ կարծում, որ կարող եմ դրանց անունները տալ: Ավելին, դրա կարիքը հիմա երևի չկա»,- նշել է նա:

Պեսկովն ընդգծել է, որ շփման խմբի բոլոր համանախագահող երկրները չեն կիսում Բաքվի մոտեցումը, և բոլոր երկրները պնդում են, որ հակամարտության կարգավորման միակ հնարավոր ճանապարհը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են:
«Ինչին, ըստ էության, բոլորը փորձում էին համոզել Ալիևին: Գիտեք, որ կար երեք նախագահների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի անհապաղ, շատ կարևոր հայտարարությունը: Ֆրանսիան առանձին ջանքեր գործադրեց: Վաշինգտոնն առանձին ջանքեր գործադրեց, սակայն ընդհանուր ջանքերին համահունչ: Դա, հավանաբար, նույնպես մեծ ներդրում ունեցավ կոնսենսուս գտնելու հարցում», - ասել է նա:

Ռուսաստանի հասցեին դավաճանության կշտամբանքները, թե իբր բավարար աջակցություն չենք ցուցաբերել Հայաստանին Լեռնային Ղարաբաղին հակամարտության մեջ, բացարձակապես տեղին չեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Russia Today-ի հետ զրույցում: Հարցին՝ արդյոք Մոսկվան և՛ Ադրբեջանի նախագահին, և՛ Հայաստանի վարչապետին համարում է Ռուսաստանի բարեկամներ՝ Պեսկովը պատասխանել է. «Անկասկած»: «Միայն այդ վերաբերմունքը, միայն այն փաստը, որ Ռուսաստանը թանկ է գնահատում իր հարաբերությունները Հայաստանի հետ (մենք Հայաստանի հետ գտնվում ենք ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, Հայաստանն այն երկիրն է, որի հետ մենք դարերով կառուցված հարաբերություններ ունենք), և նույնը ադրբեջանցիների հետ. մենք թանկ ենք գնահատում մեր բարեկամությունը, պատմական բարեկամությունը և՛ Ադրբեջանի ժողովրդի, և՛ Հայաստանի ժողովրդի հետ: Միայն այդպիսի մոտեցումն է, որբ թույլ է տվել հենց Ռուսաստանին խաղալ անկողմնակալ միջնորդի դեր»,- ասել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկում էր ԼՂ կարգավորման բանաձևեր, որոնց ընդունումը մի քանի տարի առաջ թույլ կտար խուսափել արյունահեղությունից: Նրա խոսքով՝ տարածաշրջանում ռազմական գործողություններին «նախորդել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, առաջին հերթին Ռուսաստանի փորձերի բազում տարիներ՝ առաջարկելու կարգավորման որոշակի բանաձևեր»: «Այդ բանաձևերը կային, դրանց լավ ծանոթ էին միջազգային բանակցային գործընթացի մասնակիցները, բայց, ցավոք, դրանք այս կամ այն պատճառով չաշխատեցին,- ասել է Պեսկովը:- Եթե դրանք իրականացվեին անգամ երկու տարի առաջ, ապա գուցե այս արյունալի պատերազմը չլիներ և հաջողվեր խուսափել մի քանի հազար երիտասարդ հայերի ու երիտասարդ ադրբեջանցիների զոհվելուց»:

Առհասարակ, Փաշինյանի թիմից սկսվել է ընդդեմ Ռուսաստանի քննադատություններ հնչել: Հակառուս գրանտակերները սկսել են մեղադրել Ռուսաստանին «չօգնելու», «ժամանակին զենք չմատակարարելու» մեջ:

Ցավալին այն է, որ կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրելուց հետո էլ Փաշինյանն իր թիմով՝ նոր արհավիրքների հիմքեր է ստեղծում՝ քաջ գիտակցելով, որ եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը, ինքը այդ կապիտույլացիոն փաստաթուղթը գործը պատերազմից 2-3 օր հետո ստորագրեր:

Այսինքն, մենք իսկապես գործ ունենք մի ապիկար, ապաշնորհ ու անհեռատես մի ղեկավարության հետ, որը նույնիսկ այսօրվա պայմաններում, երբ հասարակությունը հոգեբանական ցնցումների մեջ է, իսկ Արցախը պահելու խնդիր կա ու այդ խնդիրն այսօր բացառապես Ռուսաստանն է լուծում՝ նորից քննադատության սլաքներ են ուղղում Մոսկվայի ուղղությամբ:

Դավաճանությունների շքերթը ընդդեմ հայության շահի շարունակվում է փաստորեն... Այլ խոսքեր, իսկապես, ուղղակի չկան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8052 անգամ
Լրահոս
Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video) Մտածեցի՝ «հիմա ի՞նչ գյուղ է ծախել, որ թոշակները բարձրացնում է» (video) «Ստորացրե՞ց երեկ Փաշինյանն իր փոխոստիկանապետերին»․ Նարինե Դիլբարյան (video) Большая манипуляция Пашиняна и ЕС: чего на самом деле ждать от TRIPP? — Арешев раскрывает скобки (video) Գումարները փոշիացրել եք․ գնացի այնտեղ, շենքը տեղում եղավ՝ ներողություն կխնդրեմ․ Արման Ղազարյան (video) Ընտրություններից առաջ անհանգի՞ստ եք․․․ Գևորգ Պապոյանի արձագանքը (video) Նիկոլ քեզ չեմ ընտրի, ամեն ինչ խարաբ ա․ Գնդեվազի բնակիչ (video) Բժիշկների մոտ բունտ է հասունանում․ Գառնիկ Դանիելյան (video) Ինչպես են Նիկոլի բանկերը թալանում ժողովրդին. Գառնիկ Դանիելյան (video) Արցախից բռնատեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում (video) Իշխանությունը սարսափած է ընդդիմության միավորումից․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am