ՀՌԱՀ-ում 2 թափուր տեղի համար մի քանի հավակնորդ կա

«Հրապարակ» օրաթերթը գրում է,- Նախագահն օրերս մրցույթ է հայտարարել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների թափուր տեղերի համար: Դիմելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է: Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Մերի Հարությունյանը մեզ հայտնեց, որ թեկնածուների անունները հայտնի կդառնան դիմելուց հետո, այժմ ոչինչ չի կարող ասել: ՀՌԱՀ-ում այժմ 2 թափուր տեղ կա, մեկը՝ Ժիրայր Դադասյանինը, մյուսը՝ Վլադիմիր Օհանյանինը: Այս տեղերի համար մի քանի հավակնորդների անուններ կան։ Վլադիմիր Օհանյանը նույնպես մտադիր է դիմել եւ վերանշանակվել (ՀՌԱՀ անդամը 2 անգամ կարող է ընտրվել): ՀՌԱՀ անդամի պաշտոնի համար շրջանառվում են նաեւ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանի, Նարեկ Սարգսյանի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանի անունները: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց ՀՌԱՀ գնալու մասին լուրերը: Ի դեպ, ՀՌԱՀ-ն այժմ 8 անդամ ունի՝ նախագահը Գագիկ Բունիաթյանն է, անդամներն են Կորյուն Առաքելյանը, Հայկ Քոթանյանը, Տիգրան Հակոբյանը, Արմեն Մկրտչյանը, Ռոլանդ Շառոյանը, Ժիրայր Դադասյանը, Վլադիմիր Օհանյանը։ Դադասյանը, որ ՀՌԱՀ նախագահի տեղակալն է, այլեւս չի կարող մասնակցել մրցույթին, նա 2 ժամկետ արդեն պաշտոնավարել է: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am