ՊՆ խոսնակը՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանի ուղեգրի մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սպասում է «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանի՝ հոգեբուժարանում բժշկական ստուգումների եզրակացությանը: Այն ստանալուց հետո, ըստ իրավապաշտպանի, պարզ կդառնա, թե ինչքանով է հիմնավորված եղել նրան այդ հետազոտությունը նշանակելն ու ինչ նպատակով: Շահեն Հարությունյանը զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Ըստ իրավապաշտպանի, պետք է բժիշկները նշած լինեին՝ ինչի հիման վրա են Շահեն Հարությունյանին հոգեբուժական ստուգման ուղեգիր տվել ու ինչով է պայմանավորված նրա հետազոտության նշանակումը. «Անպայման չէ, որ դա կապված լինի հոգեկան առողջության խնդիրների հետ, կարող է կապված լինի նյարդային համակարգի հետ կամ մտահոգիչ հարցեր լինեն: Ոչ թե ուղեգիրը կամ նման հետազոտության անցկացումն եմ համարում կասկածելի, այլ դրա հիմնավորվածության հետ կապված եմ խնդիր տեսնում, մանավանդ որ ժամանակին նրա հոր նկատմամբ հոգեբուժական հաստատությունն օգտագործել են որպես հետապնդման միջոց: Կան կասկածներ՝ արդյոք նույն ձեռագիրն ու մոտեցումն է, այս պահին դժվարանում եմ ասել: Երբ կստանանք եզրակացությունը, կարող ենք վերջնական կարծիք կազմել՝ ինչքանով է դա եղել հիմնավոր»: Պարոն Սաքունցը նաեւ նկատեց, որ Շահեն Հարությունյանի նկատմամբ կա դատական որոշում. «Պատիժը պայմանական է կիրառվել, այսինքն, պատիժը ազատության մեջ է կրում: Մյուս հարցն այն է, թե ինչքանով է հիմնավոր, որ երբ անձի նկատմամբ կա դատարանի որոշում, նրա նկատմամբ կիրառել զորակոչային գործընթացը, եթե նա գտնվեր անազատության մեջ, նրան ինչպե՞ս էին զորակոչելու, հիմնական խնդիրը սա է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am