Երբ ողբերգությունն անգամ կաթողիկոսը կարող է թատրոնի վերածել

Իշխանության գալու առաջին իսկ օրից Նիկոլ Փաշինյանը Հայաստան բերեց անծայրածիր չարություն, մարդկանց բաժանեց ճամբարների, հորը հանեց զավակի դեմ, եղբորը՝ եղբոր, հարեւանին թշնամի դարձրեց, արշավեց հայ եկեղեցու, հայ գրականության, հայկական ամեն ինչի դեմ, անվանարկեց Արցախի հերոսներին, Արցախը այս ստորաբար կենդանու թողտվությամբ անվանվեց մարզպետ ու կույր էր պետք լինել, չտեսնելու համար, որ այս ապազգային մարդը պետության ղեկին է հայտնվել ազգակործան մի ծրագրով ու <<բաժանիր, որ տիրես> սկզբունքով հող էր նախապատրաստում մեծ աղետի: Շատերը տեսան, նրանք իրենց ըմբոստությունն ու ցասումը հայտնեցին հենց առաջին օրվանից, բայց արիուտես նրանք ովքեր առաջինը պետք է դա անեին՝ ազգը, հոտը բաժանողներին անարգանքի սյունին գամեին, արեցին ճիշտ հակառակը: Խոսքը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի մասին է: Նա թատրոն էր խաղում Ալեն Սիմոնյանի, Աննա Հակոբյանի ու մնացյալի հետ, ինչ որ հոգեցունց ուղերձներ հղում: Այն, որ ինքը թատրոնների ու մակերեսի վրա լողացող երեւույթների սիրահար ախպարի տեսակն է, նոր չի, որ պիտի հայտնագործենք ու ասենք: Բայց այս մարդը շարունակում է այսօր էլ զարմացնել, երբ Արցախը հանձնված է թուրքին ու վտանգված է ՀՀ ինքնիշխանությունը: «Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից անցել է գրեթե մեկ ամիս։ Ադրբեջանն անտեսել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմաթիվ կոչերը։ Ինչ մեծամտություն։ Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ»,-սոցցանցի իր էջում գրել է նա:

Դուք հասկանում եք, իշխանությունը հող ու հայրենիք է հանձնել, այս ախպարաթոթովների ձայնը հիմա պետք է աշխարհը թնդացներ, դուք հիմա լալահառաչ, հուզաթոր ապրումներուն մեջ չեք, բա ձեր իղձերն ու սպասումները հայրենիքեն խորտակվա՞ծ չեն:

Բա, լոսերում ու սփյուռքում հայրենիքատոչոր հայությանը ոտքի հանելու ժամանակը չէ: Դե ոտքի կանգնեք, Արցախը չկա, Հայաստանի ապագան վտանգված է, բա ինչի ձեններդ դուրս չի գալիս, բա ինչու չեք հեղեղում աշխարհի փողոցները, թե հայրենիքը ձեր համար մարդնա, հոգեկան հիվանդը, հանուն որի կարելի է բողոքի ձայն բարձրացնել: Բա հեղափոխության ժամանակ Հայաստան էիք գալիս, հիմա եկեք, հիմա է այն իրական թուրքին հանձնված:

Ու այս մարդը հոտին ոտքի հանելու, հայրենիքի փրկության համար ահազանգ հնչեցնելու փոխարեն, շարունակում է ոչինչ չասող ճառեր կարդալ:

Անի Սահակյան

դիտվել է 8386 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am