Նոյեմբերի 9-ի համաձայնության աշխարհաքաղաքական դարձերեսը

«Փաստ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված հայտարարությունը, որով նոյեմբերի 10-ից հաստատվում է հրադադար եւ ռազմական բոլոր գործողությունների դադարեցում, շոկային նշանակություն ունեցավ մեր հասարակության համար։ Մեծ հաշվով, դեռեւս տեւական ժամանակ հանրությունը չի կարողանա խելքի գալ պատերազմի այսպիսի հանգուցալուծումից։ Ամենալուրջ մտահոգվելու թեման թերեւս եռակողմ հայտարարության բովանդակային հատվածն է, քանի որ Արցախի եւ Հայաստանի անվտանգության առումով ծանրագույն իրավիճակ է ստեղծում եւ դեռ բազմաթիվ հարցականներ կան իրադարձությունների զարգացման համատեքստում։

Իհարկե, ռազմական դրության ավարտից հետո համաձայնության առանձին դրույթներին անդրադառնալու շատ առիթներ կունենանք, քանի որ դրանցից յուրաքանչյուրը, իր առաջացրած կողմնակի ազդեցություններով հանդերձ, առանձին վերլուծության թեմա է, բայց հարկ է հաշվի առնել, որ այս փաստաթուղթը դեռ վերջնական հաշտության համաձայնագիր չէ։ Նոյեմբերի 9-ի համաձայնությունն ամրագրված է ընդամենը եռակողմ հայտարարության տեսքով, եւ որոշակի ժամանակ է պահանջվելու դրա դետալները ճշգրտելու եւ հասկանալու, թե ինչպիսին կարող են լինել դրանց հետեւանքները Հայաստանի եւ Արցախի համար։

Մի շատ կարեւոր արձանագրում պետք է անել մեզ համար Թուրքիայի շուրջ, որն ամեն կերպ փորձում է խցկվել բանակցային գործընթացի մեջ, սակայն նրան այդպես էլ չհաջողվեց դառնալ այս համաձայնագրի կողմ։ Գոնե այս պահին: Բայց պետք է հաշվի առնենք, որ թուրքական կողմը նոր ջանքեր է գործադրելու, որպեսզի ինքը եւս մասնակից դառնա հակամարտության կարգավորման գործում։ Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ համաձայնության մեջ առկա դրույթներից մեկը վերաբերում է ռուս խաղաղապահների տեղակայմանը, սակայն Էրդողանն ու Ալիեւը փորձում են առաջ մղել Թուրքիայի մասնակցությամբ Ղարաբաղում խաղաղապահ մոնիթորինգի կենտրոն ստեղծելու գաղափարը։

Այս համաձայնության կնքման գործում բոլորիս ուշադրությանն է արժանանում նաեւ այն հանգամանքը, որ դրանում կարեւոր դերակատարություն է ստանձնել Ռուսաստանը՝ ըստ էության նախաձեռնությունը վերցնելով իր ձեռքը։ Իսկ ո՞ւր են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն։ Նրանք, իհարկե, նախօրեին որոշ հայտարարություններ արեցին՝ ակնարկելով, որ երկարատեւ հրադադարի ու հակամարտության լիարժեք կարգավորման համար իրենք դեռ ասելիք ունեն: Սակայն հատկանշական է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպան, որը հանդես է գալիս որպես մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության գլխավոր ջատագով, կարծես թե ձեռքերը լվացել է այն պարագայում, երբ Ադրբեջանը ոտնահարում է բոլոր գրված եւ չգրված պատերազմական կանոններն ու թիրախավորում է խաղաղ բնակչությանը։

Սրան էլ գումարած գրոհային վարձկանների ներկայությունը հակամարտության գոտում, որը նպաստում է իսլամիստական ահաբեկչության վտանգի մեծացմանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ անգամ Եվրոպայում։ Պատահական չէ, որ այս փուլում Ֆրանսիան բախվել է իսլամական արմատականության եւ թուրքական նկրտումների խնդրին։ Ուստի ֆրանսիական կողմը, բացի հայտարարելուց, թե Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ որոշում պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը, պետք է նաեւ գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ ձգտումները զսպելու ուղղությամբ։ Եվ եթե անհրաժեշտություն լինի, ապա ֆրանսիական կողմը այս գործում կարող է ներգրավել նաեւ ԵՄ անդամ մյուս երկրներին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա վերջինս, որպես համանախագահ երկիր եւ գլոբալ քաղաքականության մեջ առանցքային դերակատար, կարծես թե, արտաքուստ շատ պասիվ դերակատարություն է որդեգրել Արցախյան հակամարտության շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Թերեւս ԱՄՆ-ի այսպիսի գործելակերպը դեռ որոշակի ժամանակ փոփոխության չի ենթարկվի, քանի որ այդ երկրում հանրության եւ վարչակազմի ողջ ուշադրությունը սեւեռված է հետընտրական զարգացումների ու հունվարից իշխանությունը Բայդենին փոխանցելու հարցի վրա։ Բայց, կրկնում ենք, կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում այս ամենը զուտ արտաքին շերտն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1186 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am