Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են. ԱՆ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ  80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ՝ 20.6%, շաքարային դիաբետ՝ 4.8%): Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանի բնակչության շրջանում նշված հիվանդությունների ռիսկի գործոնները պարզելու նպատակով 2015 թվականից առաջին անգամ իրականացվում է ռիսկի գործոնների ուսումնասիրություն՝ ըստ առանձին հիվանդությունների: Արդյունքում՝ մեր բնակչության համար շաքարային դիաբետի առավել տարածված ռիսկի գործոններն են հանդիսացել ավելորդ քաշը և ճարպակալումը (87.3%), անբավարար ֆիզիկական ակտիվությունը (46%), սրտամկանի սուր ինֆարկտինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (34.7%, ընդ որում` տղամարդկանց շրջանում՝ 66.7%), ծխախոտի օգտագործումը (30.7%), ֆիզիկական ցածր ակտիվությունը (24%), կրծքագեղձի քաղցկեղինը՝ ավելորդ քաշը և ճարպակալումը (49%), ցածր ֆիզիկական ակտիվությունը (35.7 %), ժառանգական նախատրամադրվածությունը (21.4%): Ուսումնասիրության արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ առողջության հիմնական գրավականն առողջ ապրելակերպն է։ Նշված հիվանդությունների առավել տարածված ռիսկի գործոնների՝ ավելորդ քաշի և ճարպակալման, ցածր ֆիզիկական ակտիվության կանխարգելումը կարող է շատ-շատերին ապահովագրել վտանգավոր այդ հիվանդություններից։ Ինչպես բազմիցս նշվել է, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպն է։ Ի՞նչ է այն իր մեջ ներառում.

  • առողջ սնուցում
  • ֆիզիկական ակտիվություն
  • վնասակար սովորություններից հրաժարում` չծխել, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը։
Ի՞նչ է առողջ սնուցումը։
  • Սնունդը պետք է լինի բազմազան: Օրվա ընթացքում անհարաժեշտ է օգտագործել սննդամթերք բոլոր խմբերից` միրգ, բանջարեղեն, հատիկավորներ, լոբազգիներ, կաթնամթերք, մսամթերք։
  • միրգը և բանջարեղենը պետք է լինի բազմազան՝ նախապատվությունը տալով թարմ և տեղական ծագման մթերքին (օրական ոչ պակաս 400գ)
  • սահմանափակել աղի, ճարպոտ սննդի, աղի և շաքարի օգտագործումը։
Առողջ կենսակերպը հասանելի է բոլորին։ Ֆիզիկական վարժություններն օգնում են խուսփել ավելորդ քաշի և ճարպակալման առաջացումից, ինչն էլ իր հերթին կանխում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Ֆիզիկական ակտիվությունը կարող է լինել շատ պարզ՝
  • շատ քայլել
  • առավոտյան մարմնամարզություն կատարել
  • 5-17 տարեկան անձանց խորհուրդ է տրվում օրական առնվազն 60 րոպե մարզվել
  • 18-64 տարեկան անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում
  • 65 և բարձր տարիքային խմբի անձանց՝ շաբաթական առնվազն 150 րոպե չափավոր կամ առնվազն 75 րոպե ինտենսիվ վարժանքներ կամ երկուսի համակցում։
Մասնագետները մնում են այն կարծիքին, որ ամենից մեծ չարիքը ծխելը և ալկոհոլի չարաշահումն են, որոնցից օր առաջ հրաժարումը կնպաստի առողջության վերականգնմանն ու պահպանմանը։ Անկասկած, մարդն ավելի առողջ կլինի, եթե խուսափի նաև ռիսկի մյուս գործոններից։ Եթե գնահատում ենք մեր առողջությունն ու ցանկանում որակյալ կյանքով ապրել, ուրեմն, հրաժարվելով վնասակար սովորույթներից, մեզ համար կենսակերպ պիտի դարձնենք առողջ ապրելակեպը։ Աշխարհում հետզհետե այդ ուղին նախընտրում են ավելի շատ մարդիկ։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am