Մենք Սիրիայում ռազմական կոալիցիային մասնակցելու բանակցություններ չենք վարում.Թուրքիա
Milliyet-ը փոխանցում է,որ Թուրքիան բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի երկրների հետ Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու հարցով՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Տեղեկությունն այն մասին, որ Թուրքիան կարող է միանալ Սիրիայում ռազմական ցամաքային գործողություններին, եթե Կատարն ու Սաուդյան Արաբիան սկսեն այդպիսի գործողություններ, չի համապատասխանում իրականությանը,-հայտարարել է արտգործնախարարը: Երեկ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել էր, որ Անկարան չի ծրագրում ռազմական գործողություններ Սիրիայում, սակայն Թուրքիայի զինված ուժերը պատրաստ են դիմակայելու այդ երկրի տարածքից եկող ցանկացած սպառնալիքի։
