Սիրիայի բանակը ոչնչացրել է ԻՊ-ի պարագլուխներից մեկին. Reuters
Սիրիայի բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին, որը պատասխանատու էր մարտական գործողություններ վարելու համար: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով Reuters գործակալությանը: Աբու Մուսաբ ալ Մասրի անունով զինյալը ոչնչացվել է Հալեպի նահանգում:
