Էրդողանին բրթում են դեպի արցախյան բանակցային սեղան. Ո՞ւմ համաձայնությամբ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների ժամանակ առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար, հայտնում է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին:

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները շաբաթ հեռախոսով քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, նրանք հաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցել տարածաշրջանում հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար:

Հեռուստաալիքի համաձայն՝ Պուտինը ողջունել է Թուրքիայի առաջնորդի առաջարկը. առաջիկա օրերին ղարաբաղյան ճգնաժամի շուրջ բանակցությունները կարող են վերածվել երկկողմ ձևաչափի, որը կգործի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներից դուրս:

Նշվել է, որ նոր խումբը կաշխատի հրադադարի ռեժիմից հետո ժամանակահատվածում միջոցների մշակման և քաղաքական կարգավորման գործընթացն իրականացնելու համար: Հաղորդվում է, որ Էրդողանի ու Պուտինի բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարները նույնպես հեռախոսային բանակցություններ են վարել:

Հետաքրքրականն այն է, որ Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղի հարցով Պուտինին Էրդողանի արած առաջարկի մասին հաղորդումը: Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների պնդումները, թե նոյեմբերի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ: «Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի հարցը իսկապես շոշափվել է», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախագահի խոսնակը կրկին հավաստիացրել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու համար:

Պեսկովի՝ «հավելելու ոչինչ չունեմ» արտահայտությունը նշանակում է, որ Մոսկվան հաստատում է վերոնշյալ տեղեկությունները, իսկ սա նշանակում է, որ Մոսկվան ու Անկարան սկսում են ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս կարգավորման աշխատանքների կազմակերպում: Ու այս տեղեկությունը հրապարակվում է թուրք-ադրբեջանական համապատասխան քարոզչության՝ «Շուշին ազատագրելու» տեղեկությունների ֆոնին:

Այսինքն, դեռ պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրերից, երբ Ալիևը հայտարարում էր, թե՝ «Թուրքիան պետք է ներգրավի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ այլ ձևաչափում», այսօր արդեն կամաց-կամաց իրականություն է դառնում:

Սա՞ էր Հայաստանի իշխանություններից շարունակ հնչող «Թուրքիան չի կարող մասնակցել հակամարտության կարգավորմանը, քանի որ հակամարտության կողմ է» հայտարարության վերջնարդյունքը...

Այսինքն, գոնե այս հարցում Հայաստանի իշխանություններին չի՞ հաջողվել Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների գալ, որ ոչ մի դեպքում թույլ չտալ Թուրքիայի ներգրավումը կարգավորման գործընթացում:

Եթե Թուրքիան այսօր Արցախում ահաբեկչական պատերազմի անմիջական մասնակից է, եթե չասենք՝ նախաձեռնող ու կազմակերպիչ, ինչպե՞ս է որպես շահագրգիռ կողմ «անկողմնակալ միջնորդ» ներգրավելու, քննարկելու խաղաղ կարգավորման բանակցություններում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10126 անգամ
Լրահոս
Ես կապացուցեմ, որ Նիկոլը միլիարդատեր է․ Հովհաննես Շահինյան (video) Թուրքիա–Ադրբեջան–Հայաստան․ դուք հասկանում ենք մենք ով ենք․ մեր պայքարը հենց հիմա մի բան դեմ է (video) Եկող շաբաթ արդեն աշունը կգա․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ Գագիկ Սուրենյանց (video) «ՔՊ–ն ինքն իր ոտքին կրակեց․․․»․ Հակոբ Տեր-Խաչատուրյան (video) Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան ԱՄՆ-ը պետք է յոթ օրվա ընթացքում կատարի որոշակի պայմաններ, որպեսզի բանակցությունները վերսկսվեն. Արաղչի Հայկազովի պայթյnւնը Արցախում տեղի ունեցած պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր Պայքարը պետք է շարունակել և ավելի ուժեղացնել․ Արեգնազ Մանուկյան Ադրբեջանական զորքերը հրատապ պետք է վռնդվեն այդ տարածքից․ մենք հստակ պահանջներ ունենք․ Չուլջյան (video) Սա այն պահն է, որ եկեղեցին պիտի դադարի միայն պաշտպանվել Կարծում եք՝ պատից նկարը հանելով հերոսի՞ն էլ եք ջնջելու Փաշինյանը անձնական վրեժ է լուծում․ Կաթողիկոսի «հարցը» նա երբեք չի լուծի (video) «Հրապարակ»․ Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք «Հրապարակ». Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից Թշնամին գործում է Թելադրվում են դրսից Մասիսում թեժ ընտրապայքար է սպասվում․ ո՞վ է իշխանության «սրտի» թեկնածուն. ArmLur.am Թագուհի Թովմասյանը երրորդ բալիկն է ունեցել Անձրև, ամպրոպ ու ջերմաստիճանի կտրուկ նվազում․ ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Ռուս-վրացական սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է Տիգրան Մեծի անվան զբոսայգում 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասների Դատավորը մերժեց Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված Հնչել էին կրակոցներ, ինչից հետո 34-ամյա տղամարդն ու ընկերները դիմել էին փախուստի․ բացահայտում Ապացույցներ չկան, նկարագրություն չկա, ես էս ոնց հասկանամ․Սա չի համապատասխանում օրենքին․ Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am