ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները

«Հրապարակ»-ը գրել է. «ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ՀՀԿ-ական կազմը գրեթե պատրաստ է․ ի տարբերություն նախորդի, այս անգամ ՀՀԿ-ն, թերևս, 4 ներկայացուցիչ ունենա։ Հաշվարկն արվելու է Դոնթի բանաձևով, իշխող կուսակցությունն այս անգամ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ պատգամավոր ունի՝ 105-ից 58-ը, քան նախորդ գումարման ԱԺ-ում՝ 131-ից 69-ն էր։ Ըստ այդմ, ԵԽԽՎ պատվիրակության հիմնական կազմում կընդգրկվեն ՀՀԿ-ի և «Ծառուկյան դաշինքի» թեկնածուները, իսկ «Ելքի» ներկայացուցչին, հավանաբար, կընդգրկեն փոխարինող կազմում։ Մեր տեղեկություններով, «Ելքն» այս հարցն էլ է պատրաստվում վիճարկել։ 4 ՀՀԿ-ականներն են Արմեն Աշոտյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Հերմինե Նաղդալյանը։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԱԺ փոխխոսնակների աղմկոտ քվեարկությունը ՀՀԿ-ում մտորելու տեղիք է տվել՝ նշանակե՞լ էմոցիաները զսպել չկարողացող Արփինեին ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, թե՞ պահպանել ստատուս քվոն և վերանշանակել Հերմինե Նաղդալյանին։ ՀՀԿ-ում խոսում են, որ այս պահին առավել հավանականը երկրորդ տարբերակն է՝ Նաղդալյանը կմնա իր պոստում։ Քվեարկությունից դժգոհությունն Արփինե Հովհաննիսյանն արտահայտեց նաև ամբիոնից․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական դիրքորոշում արտահայտածներին և անձնական դիրքորոշում արտահայտածներին: Նվազագույնը ազնիվ էր»։ Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի թեկնածությանը դեմ քվեարկողների թիվն ավելի մեծ էր, քան Շարմազանովինը, նրան քվեարկել էր կողմ՝ 73, դեմ՝ 22, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, Շարմազանովի օգտին՝ 84-ը, դեմ՝ 13, և 3 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել»:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am