Ռուսաստանն անամոթաբար միջամտել է ԱՄՆ ընտրություններին. ԿՀԳ նախկին ղեկավար (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստը սկսվեց Մանչեստերի ահաբեկչության զոհերին նվիրված աղոթքից, որից հետո կոնգրեսականների առջեւ ցուցմունք տվեց Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Ջոն Բրենանը: Նրա խոսքով, Մոսկվայի միջամտությունն ապացուցված փաստ է. «Յուրաքանչյուրի համար պետք է պարզ լինի, որ Ռուսաստանն անամոթաբար միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրությունների գործընթացին»: Բրենանի կարծիքով, Ռուսաստանի միջամտությունը չի սահմանափակվել միայն նախընտրական շրջանով: Նույնիսկ ընտրությունների ավարտից հետո Մոսկվան փորձում է ազդել իրավիճակի վրա. «Ռուսները շատ ուշադիր հետեւում է Վաշինգտոնում տեղի ունեցող զարգացումներին եւ կփորձեն օգտագործել դրանք սեփական շահերի համար: Օրինակ՝ փորձելով թշնամություն սերմանել Վաշինգտոնում»: Կոնգրեսական Ադամ Շիֆի խոսքով, միջամտությունը հրահանգվել է ամենաբարձր ատյաններից. «Մեր ընտրություններին միջամտելու որոշումն եկել է Կրեմլի ամենաբարձր պաշտոնյաներից»: Ռուսաստանի միջամտության մակարդակն այնքան մեծ էր, որ անակնկալ դարձավ ամերիկացիներից շատերի համար, համոզված է կոնգրեսական Շիֆը: Կոնգրեսական Թոմաս Ռունին համոզված է, որ այլ երկրների կողմից միջամտությունները անխուսափելի են դառնում. «Մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը, լինի դա քարոզչության, թե այլ միջոցներով, ցավոք սրտի դարձել է այսօր նոր իրականություն, որին մենք պետք է համակերպվենք»: Կենտրոնական հետախուզական գործակալության նախկին ղեկավար Բրենանն իր կողմից ավելացրել է, որ Մոսկվայի միջամտությունն այլ երկրների ներքին գործերի մեջ կատարվում է ինչպես հատուկ ծառայությունների եւ պետական մարմինների, այդպես էլ՝ ռուսաստանցի օլիգարխների ձեռքերով. «Պուտինի քաղաքական դիրքը Ռուսաստանում հենված է կարեւորագույն օլիգարխների վրա, ովքեր կառավարում են միլիարդավոր դոլարների արդյունաբերական ճյուղեր եւ Ռուսաստանի տնտեսության առանձին մասեր»: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է հետաքննությունը, որի նպատակն է բացահայտել նախագահ Թրամփի վարչակազմի անդամների հնարավոր ապօրինի կապերը Ռուսաստանի հետ, մինչդեռ Կոնգրեսն անց է կացնում ավելի լայն քննություն ռուսական միջամտության վերաբերյալ։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am