Զինծառայողների քվեարկությունը վերահսկող անձը պատասխանատվության չի ենթարկվի. ՀՔԱՎ

2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գեղարքունիքի մարզի թիվ 20/53 տեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչն արձանագրել էր, որ անհայտ անձը մի խումբ զինծառայողների ուղեկցել է քվեարկության սենյակ և շարունակել գտնվել քվեարկության սենյակում, ապա տեղամասի շրջակայքում: Դիտորդը նախ պահանջել է միջադեպն արձանագրել տեղամասի գրանցամատյանում, ապա ոստիկանների միջոցով երեք անգամ դուրս հրավիրել վերոնշյալ անձին: Դիտորդի փոխանցմամբ՝ վերջինս և նրանից հետո տեղամաս այցելած մեկ այլ անձ գրառումներ են արել իրենց մոտ և բարձրաձայն անվանակոչել զինծառայողներին: Նույն օրը «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել: Սակայն ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Ավետիսյանը 2017 թ. ապրիլի 11-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ընդ որում՝ որոշմամբ նշվել է, թե զինծառայողների և նրանց ուղեկցած հրամանատարական կազմի կողմից ընտրական իրավունքի իրականացման, ընտրողների ազատ կամարտահայտման, հանձնաժողովի աշխատանքի խոչընդոտման կամ քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր չեն եղել: Բայց և որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ հարցաքննված անձինք, որոնք գտնվել են տեղամասում, չեն ժխտել, որ զինվորական համազգեստով անձը տևական ժամանակ գտնվել է քվեասենյակում, նստել տեղամասային հանձնաժողովի անդամների կողքին, որի իրավունքը չի ունեցել: Դրա մասին վկայում են նաև հանցագործության մասին հաղորդմանը կից ներկայացված լուսանկարները, որոնցում պարզ երևում է զինծառայողներին ուղեկցած անձը: Այդուհանդերձ, քննիչը, շրջանցելով այդ հանգամանքը, համարել է, որ որևէ իրավունք չի խախտվել և քրեորեն հետապնդելի արարք չի կատարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ հարցաքննություններով չի հերքվել հանցագործության դեպքի առկայությունը, իսկ գործի բոլոր հանգամանքները հնարավոր է պարզել միայն քրեական գործ հարուցելու և պատշաճ քննություն իրականացնելու միջոցով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այդ հարցով դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի վերաբերյալ որոշմամբ ՀՀ Զինվորական դատախազ Վ. Հարությունյանը նշել է, որ ընտրատեղամաս եկած անձանց տվյալները ճշտելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներն արդյունք չեն տվել, անձի ինքնությունը ճշտել չի հաջողվել: Եվ սրանով «հիմնավորել» է, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից դրսևորվել է բավարար ջանասիրություն՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար: ՀՔԱՎ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am