Ահաբեկչություն հնարավոր է ցանկացած պահի . Թերեզա Մեյ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ամփոփելով COBRA արտակարգ կառավարական կոմիտեի երեկոյան նիստի արդյունքները հայտնել է,որ երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը բարձրացվել է մինչեւ կրիտիկական: «Անցկացվող հետաքննության հիման վրա փորձագետները եկան այն եզրակացության, որ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը պետք է լրջից բարձրացվի մինչեւ կրիտիկական»,-ասել է Մեյը և նախազգուշացրել է, որ երկրում նոր ահաբեկչություն կարող է կատարվել ցանկացած պահի: «Դա նշանակում է ոչ միայն այն, գրոհը շատ հավանական է, այլեւ այն, որ հաջորդ հարձակումը կարող է անխուսափելի լինել»,-նշել է կառավարության ղեկավարը: Մեյը հայտնել է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հետաքննությունը չի բացառել, որ ահաբեկչության հետեւում կարող են կանգնած լինել մի խումբ անձինք:
