Թուրքիայում կբարձրացվի Հայաստանի դրոշը (տեսանյութ)

Մայիսի 23-28-ը Թուրքիայում կբարձրացվի Հայաստանի դրոշը` Բոդրումում կայանալիք 18-րդ ամենամյա պարային միջազգային փառատոնի ընթացքում: Հայաստանը ևս ընդգրկված է փառատոնում և այս տարի  եռագույնը բարձրացնելու պատիվը տրվել է Աննա Շախկյանին և Վանուշ Կարապետյանին: Այս յուրահատուկ օրը տոնելու համար Բոդրումն ամեն տարի հյուրընկալում է հազարավոր մարդկանց աշխարհի տարբեր ծայրերից: Այս տարի նույնպես, Բոդրումի 18-րդ միջազգային փառատոնը կանցկացվի միջազգային հարթակում: Այս գեղեցիկ նավահանգստային քաղաքում աշխարհի տարբեր մշակույթներ կմիավորվեն՝ պարողների, դերասանների, լրագրողների և կամավորների շնորհիվ: 2012 թվականից ի վեր Բոդրումի միջազգային պարի փառատոնը ընդգրկված է Յունեսկոյի միջազգային փառատոնների ցուցակում: Հնգօրյա փառատոնը կսկսվի մայիսի 23 ին և հազարավոր պարողներ փառատոնի ընթացքում կներկայանան պարային և երաժշտական տարբեր ոճերում: Փառատոնին մասնակցելու է նաև Բոդրումի պարային ակումբը, որոնց անդամներն են նաև Աննան և Վանուշը, ովքեր արդեն 1 ամիս է, ինչ Բոդրումում են՝ որպես EVS կամավորներ և պատրաստվում են փառատոնին: Նրանք իրենց  ակտիվությամբ աչքի են ընկել և արդեն հասցրել են ներկայացնել ծրագրի մյուս մասնակիցներին Հայաստանի մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ բազմաթիվ պարային համարներ՝ ազգային տարազով: Նրանց շնորհիվ Բոդրումում շատերն են սկսել հայկական պարեր սովորել և  հետաքրքրություն ցուցաբերել  հայկական մշակույթի հանդեպ: 6 շաբաթվա ընթացքում ակումբի տարբեր երկրներից ժամանած մասնագետներըհամագործակցում են եվրոպական 17  երկրներից եկած կամավորների հետ՝ միջոցառումը կազմակերպելու նպատակով: Երիտասարդների ուսուցումը և կացությունը ապահովվում է Էրազմուս պլյուս ծրագրի շրջանակներում: Փառատոնի փակումը վստահվել է Աննային, ով միջազգային հանդիսատեսին կներկայանա հայկական ժողովրդական մենապարով։ Փորձերի և ներկայացումների ժամանակ տարբեր երկրներից եկած կամավորները հնարավորություն կունենան սովորելու բազմաթիվ ազգային պարեր և նոր պարային ոճեր՝ աշխարհին ցույց տալով պարերի մեջ թաքնված հեղափոխական ուժը: Ավելին, նրանք կծանոթանան այլ երկրների մշակույթներին և սովորույթներին: Այս ամենը նրանց հնարավորություն կտա իրականացնել Էրազմուս պլյուս ծրագրի գլխավոր նպատակը, այն է՝բարելավել համագործակցությունը երիտասարդների և երկրների միջև: Նախքան փառատոնի սկսվելը կամավորները հիմնականում պարտականություններ էր տարածել իրենց երկրի մշակույթը, էրազմուս պլյուսի և Բոդրումի պարի միջազգային փառատոնի մասին տեղեկությունը տեղի մշակութային կենտրոններում, դպրոցներում և լրատվամիջոցներին: Հավելենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Էրազմուս պլյուսի կողմից և Հայաստանից պաշտոնական գործընկեր է հանդիսանում «Ապագան մեր ձեռքերում» երիտասարդական ՀԿ-ն: Մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով: Նշենք որ Եվրոպական Կամավորական ծառայությունը ամբողջովին անվճար է և բաց է  18-30 տարեկան բոլոր երիտասարդների համար: Ծրագրերը իրականացվում են տարբեր թեմատիկ ոլորտներում՝ միչև 1 տարի ժամկետով: «Ապագան քո ձեռքերում է» ՀԿ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am