Արտաշատը՝ կռվախնձոր. քաղաքապետի ընտրությունը կհետաձգվի. ո՞րն է պատճառը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունը կարող է նշանակվել ոչ թե հունիս ամսին, այլ նոյեմբերին: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մանրամասնելով, թե ո՞րը կարող է լինել դրա պատճառը: «Նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք արտահերթ կամ հերթական են լինում, անցկացվում է նախապես սահմանված օրերից մեկը, ի տարբերություն նախկին օրենսգրքի: ԿԸՀ-ն սահմանում է տարվա մեջ մինչև 4 օր որպես ՏԻՄ ընտրության օր»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ նախորդ տարի արդեն սահմանվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրերը: Մեկը կայացել է փետրվարին, մյուսը հունիսի 18-ին է, իսկ մյուսը՝ նոյեմբերի սկզբին: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրության օրը նշանակելուց պետք է հաշվի առնել առաջադրումների ժամկետները, նախընտրական քարոզչության, ընտրատարածքային կենտրոններ ձևավորելու հարցերը: Օրինակ՝ տեղամասային կենտրոններ ձևավորվում է ընտրության օրվանից 40 օր առաջ: «Նշանակելու պահին պետք է հաշվի առնել այդ հանգամանքները, որ հնարավոր է այդ ժամկետները պահպանվեն, թե` ոչ: Օրինակի համար ընտրությունը պետք է նշանակվի արտահերթ, բայց ենթադրենք մոտակա օրվան մնում է շատ ավելի քիչ ժամանակահատված, քան գործընթացների համար նախատեսված ժամկետներն են: Ընտրության օրը կլինի արդեն իսկ սահմանված մյուս օրը»,- ասաց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ եթե նշված ժամկետների խնդիր առաջանա, ապա Արտաշատի քաղաքապետի ընտրությունը կտեղափոխվի նոյեմբեր ամիս: Ժամանակավոր պաշտոնակատար կլինի համայնքում` մինչև ընտրութունը տեղի կունենա: Հարցին՝ մե՞ծ է Արտաշատում ընտրության օրը հետաձգելու հավանականությունը. Տիգրան Մուկուչյանն ասաց. «Անունը չդնենք հետաձգել, որովհետև լինելու է այդ օրերից մեկը: Հունիսի 18-ին հանրապետության 10 համայնքում նման ընտրություններ են անցկացվելու, գործընթացն արդեն մեկնարկել է: Կան ժամկետներ, որոնցով պայմանավորված գործառույթների ավարտն արդեն սպառված է»: Ճշտող հարցին՝ մե՞ծ է հավանականությունը, Տիգրան Մուկուչյանն ասաց. «Ենթադրում եմ»: Մայիսի 16-ին Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը հրաժարական տվեց, քանի որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր Ազգային Ժողովի պատգամավոր «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով: Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո Արտաշատի քաղաքի ղեկավարի պարտականությունը կատարում է վերջինիս ազգականը՝ Գագիկ Պողոսյանը, որը փոխքաղաքապետն էր: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը հենց Գագիկ Պողոսյանին թեկնածության հարցն է քննարկում Արտաշատի քաղաքապետի ընտրությա մասնակցելու համար: Արարատի մարզկենտրոնը Հանրապետական կուսակցությանը վերադարձնելու նպատակներ ունեն նաև Արայիկ և Արամայիս Գրիգորյանները: Քաղաքապետի հավակնություններ ունի նաև նախկին ոստիկանապետ, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am