Ռադարների վրայից ռազմական օդանավ է անհետացել
«Սինհուա» գործակալությունը հայտնում է,որ Հնդկաստանի հյուսիս- արեւելքի Ասսամ նահանգում կորել է կապը Հնդկաստանի ՌՕՈւ ռազմական օդանավի հետ, որի երկու օդաչուները անհետ կորած են համարվում: «Սու-30» օդանավը օդ է բարձրացել տեղի ավիաբազայից օրվա առաջին կեսին։ Դիտարկվում է օդանավի կործանման հավանականությունը, արդեն սկսվել են որոնողական աշխատանքներ։
