Ռոհանիի մնալու իմաստը

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին վերընտրվեց նախագահի պաշտոնում: Նա կշարունակի պաշտոնավարել ևս 4 տարի: Իրանում հասարակությունը տոնում է Ռոհանիի վերընտրությունը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոհանիին՝ տարած «համոզիչ հաղթանակի» և «բարձր ու պատասխանատու պաշտոնում վերընտրվելու» կապակցությամբ: Ընտրություններում Ռոհանիի հիմնական մրցակիցն էր համարվում կոշտ գծի հետևորդ՝ պահպանողական Էբրահիմ Ռաիսին: Ինչ ապագա է ունենալու Իրանը` Ռոհանիի վերընտրությամբ արեւմուտքի հետ փոխհարաբերություններում` ցույց կտա ժամանակը: Այնուամենայնիվ, Ռոհանիի վերընտրությունը որոշակիորն կնպաստի Իրան-Արևմուտք հարաբերությունների հետագա բարելավմանը: Հենց այդ հեռանկարի հետ է Իրանը կապում երկրի տնտեսական վիճակի աշխուժացման հնարավորությունը: Փորձագետները երկրի քաղաքական կուրսի կտրուկ շրջադարձեր չեն կանխատեսում: Քարոզարշավի ընթացքում երկու հիմնական թեկնածուները կոշտ կերպով քննադատում էին միմյանց: Ռոհանին հայտարարում էր, որ իր մրցակիցը երկիրը վերադարձնելու է պատժամիջոցների և մեկուսացման դարաշրջան: Ի պատասխան՝ Ռաիսին գործող նախագահին մեղադրում էր երկրի սոցիալ-տնտեսական ծանր խնդիրները լուծելու անկարողության մեջ: Ընդդիմադիր թեկնածուն պնդում էր, որ Ռոհանին պատրաստ չէ՝ դիմակայելու արտաքին ճնշումներին: Հիշեցնենք, սակայն, որ Իրանում նախագահությունը ընտրություններով որոշվող ամենաբարձր պաշտոնն է, սակայն, բարձրագույն իշխանությունը շարունակում է մնալ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ձեռքում: Հենց նա է վերջին 30 տարիներին վերահսկում երկրի արտաքին քաղաքականությունը, զինված ուժերը, դատարանը, լրատվամիջոցները և մյուս առանցքային օղակները: Նկատենք, որ ընտրությունների նախաշեմին`Իրանը հայտարարեց ԱՄՆ-ից ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել 9 ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ: Նրանք մեղադրվում են «մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ՝ սիոնիստական ռեժիմի կողմից գրավյալ տարածքներում մարդկության դեմ հանցագործություններում ուղիղ կամ անուղղակի մասնակցության համար»: Իրանի ԱԳՆ-ի թարմացված ցուցակը կհրապարակվի համապատասխան օրգանների հաստատումից հետո: Հայտարարությունում ընդգծվում է, որ Թեհրանը պատրաստակամ է շարունակել իր հրթիռային ծրագիրը, ինչի չի հակասում երկրի միջազգային պարտավորություններին: Թեհրանը գնաց այս քայլին, քանի որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը օրեր առաջ հայտարարեց, թե նոր պատժամիջոցներ է սահմանում իրանցի երկու պաշտոնյաների և մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն այդ երկրի՝ բալիստիկ հրթիռներ նախագծելու ծրագրի հետ: Ի պատասխան՝ Թեհրանն էլ պատժամիջոցներ սահմանեց ամերիկյան մի շարք ընկերությունների նկատմամբ: Իսկ մոտ երկու շաբաթ առաջ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը սպառնաց ոչնչացնել Սաուդյան Արաբիան: Նա նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Թեհրանը կխնայի միայն մուսուլմանների համար սրբազան քաղաքները՝ Մեքքան և Մեդինան, եթե Էր-Ռիադը չմտածված կերպով գործի: «Մենք նրանց խորհուրդ ենք տալիս հիմարություն չանել: Սակայն եթե նրանք որևէ չմտածված քայլ անեն, մենք կոչնչացնենք ամեն ինչ, բացառություն կլինեն միայն Մեքքան և Մեդինան»,-ասել է Դեհղանը: Իրանցի նախարարը նման հայտարարությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի արքայազնի տեղակալ պաշտպանության նախարար Մուհամադ բեն Սալմանը հայտարարել է, որ «իսլամական աշխարհի վրա իշխելու» Իրանի ցանկությունը խոչընդոտ է հանդիսանում Սաուդյան Արաբիայի հետ երկխոսություն սկսելու համար: Մուհամադ բեն Սալմանի կարծիքով՝ Իրանը ցանկանում է հասնել Մեքքայի Քաաբային, որը սրբավայր է հանդիսանում աշխարհի բոլոր մուսուլմանների համար: «Մենք չենք սպասի Սաուդյան Արաբիայի տարածքում ռազմական Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին տիկնոջ՝ Մելանիա Թրամփի ուղեկցությամբ սկսել է իր արտասահմանյան անդրանիկ ուղևորությունը: Նա մեկնել է Սաուդյան Արաբիա, որտեղ հանդես կգա ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ընդարձակ ուղերձով: Սաուդյան Արաբիայից Թրամփը կուղևորվի Իսրայել, Իտալիա, Վատիկան և Բելգիա: Միևնույն ժամանակ` պաշտոնական Վաշինգտոնը Իրանին կոչ է արել վերջ տալ ահաբեկչության ցանցի ֆինանսավորմանը: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Էր-Ռիյադում Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսում Իրանի ղեկավարությանը կոչ արեց վերջ տալ ահաբեկիչներին ֆինանսավորելուն, բալիստիկ հրթիռների փորձարկումներին. «Հուսով եմ՝ Ռուհանին նոր ժամկետը կօգտագործի Իրանի ստեղծած ահաբեկչության ցանցը և ահաբեկչության այդ ցանցի ֆինանսավորումը քանդելու համար… Մենք նաև հույս ունենք, որ նա կդադարեցնի բալիստիկ հրթիռների փորձարկումների ծրագիրը»: Մինչդեռ պաշտոնական Թեհրանը քննադատում է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումը, պնդելով, թե այն հարվածի տակ է դնում միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների հետ 2015-ին ստորագրված գործարքը: Իսկ Եվրոպան վստահ է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հանդիսանում է միջուկային զենք ստանալուց Թեհրանին զսպելու լավագույն տարբերակը: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի խոսքով` երբեմն դիրքորոշումների համընկնումը «տարբերվում է ճիշտ ռազմավարության որոշումում». «Օրինակ՝ Եվրոպայում մենք վստահ ենք, որ Իրանի հետ միջուկային գործարքը Իրանի միջուկային զենք ստանալուն խոչընդոտելու լավագույն տարբերակն է: Այստեղ, Վաշինգտոնում, ավելի թերահավատորեն են տրամադրված: Դրանք լուրջ քաղաքական հարցեր են»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am