Մանչեսթրի ահաբեկչությունը ԴԱԻՇ-ն անվանել է վրեժ
The Telegraph-ը`վկայակոչելով արմատականների հետ կապ ունեցող Amaq գործակալության տարածած հայտարարությունը հայտնում է,որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը Մանչեսթրի ահաբեկչությունն անվանել է վրեժ «մուսուլմանների հողերի» վրա հարձակման համար: «Խալիֆաթի մարտիկներից մեկին հաջողվել է տեղադրել պայթուցիկ սարք խաչակիրների հավաքույթի ժամանակ Մանչեսթրում»,- ասված է զինյալների ուղերձում:
