Թուրքիայի նախկին վարչապետը բռնի ուժով բերման կենթարկվի
Թուրքիայի նախկին կին վարչապետ, «Ճշմարիտ ուղի» կուսակցության նախագահ Թանսու Չիլլերը բռնի ուժով բերման կենթարկվի դատական գործով ցուցմունք տալու համար: Աս մասին հայտնում է թուրքական Demokrathaber.net-ը: Թուրքիայի նախկին վարչապետը կքննվի 1997 թվականի փետրվարի 28-ին երկրում տեղի ունեցած թավշյա հեղաշրջման գործով: Դատական գործով հերթական լսումները տեղի կունենան հուլիսի 18-ին:
