Պարգևավճարների ֆոնդը կվերանայվի՞. մեկնաբանում է Ջանջուղազյանը (video)
Առայժմ 2021 թվականի նախագծով ծախսերի համար նախատեսված միջոցների վերաբաշխման, վերանայման հարց չի քննարկվում: Պարգեւավճարների ֆոնդի վերանայման որեւէ հարց օրակարգում եւս չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
