ՀՀ փոխվարչապետն ասել է, թե ում հետ խորհրդակցությունից հետո է Նիկոլ Փաշինյանը դիմել Պուտինին (video)
Որոշում է կայացվել դիմել Ռուսաստանին՝ ելնելով ստեղծված իրավիճակից, քանի որ Ադրբեջանի զորքերի կուտակումները վտանգ էին ներկայացնում նաև Հայաստանի սահմանների համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գրիգորյանը նաև հաստատել է տեղեկությունները, որ Փաշինյանը Պուտինին դիմել է բարձրաստիճան զինվորականների հետ խորհրդակցությունից հետո:
