Թուրքիայի գործողությունները Սիրիայում «բեսպրեդել» են.ՌԴ ԱԳՆ
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է ,որ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «բացարձակ բեսպրեդել» է անվանել Անկարայի գործողությունները թուրք-սիրիական սահմանին: «Սիրիային աջակցություն ցուցաբերող միջազգային խմբի Մյունխենի հայտարարության ընդունման ու ստորագրման պայմաններում, երբ բոլոր կողմերը միտված են կրակի դադարեցմանը, Թուրքիան գնդակոծում է բնակավայրերն իր սահմանից, այնտեղ է ուղարկում գումար, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ»,- հայտարարել է Զախարովան: Անցած շաբաթ հաղորդվել է այն մասին, որ թուրքական ուժերն ինտենսիվ կրակ են բացել հրետանուց Սիրիայում՝ Թուրքիայի սահմանի հարևանությամբ գտնվող քրդական դիրքերի վրա:
